ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

10.05.2020

Հարգելի՛ քվանտականներ, տեղեկացնում ենք, որ վարժարանի 9 և 12-րդ դասարաններում սովորողների համար ուսումնական տարին ամփոփվում է ս․թ․ մայիսի 23-ին։

Մայիսի 25-ից մինչև բուհերի ընդունելության քննությունները 12-րդ դասարանի սովորողների հսմար քննական առարկաներից կկազմակերպվեն պարապմունքներ։

Ինչ վերաբերում է 9-րդ դասարանցիներին, ապա նրանք չեն հանձնելու պետական ավարտական քննություններ։ Նրանք կիսամյակային ամփոփիչ աշխատանքներ կգրեն բոլոր առարկաներից՝ բացառությամբ հայոց լեզվի, որից բոլորը կհանձնեն ավարտական քննություն։

Պահպանվում են նաև հոսքերի մասնագիտական առարկաների քննությունները, որոնք յուրաքանչյուր առարկայի համար կկազմակերպվեն առանձին։

Մայիսի 25-ից հունիսի 13-ը 9-րդ դասարանում սովորողների համար կկազմակերպվեն դասեր, որոնց ընթացքում նրանք կպատրաստվեն հոսքային քննություններին։

Հոսքային քննություններ կկազմակերպվեն հետևյալ առարկաներից՝

Ֆիզմաթ հոսք – մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա

Քիմկենս հոսք- ֆիզիկա, քիմիա, կենսաբանություն

Տնտեսագիտական հոսք- մաթեմատիկա, աշխարհագր․, անգլերեն

Հումանիտար հոսք –պատմություն, անգլերեն

                                                            Տնօրենություն