IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Հայտարարություններ

Հետագա անելիքները
23.04.2026

Հետագա անելիքները

PLMCN-2026 միջազգային գիտաժողով «Քվանտ» վարժարանում
03.04.2026

PLMCN-2026 միջազգային գիտաժողով «Քվանտ» վարժարանում

Որոում ենք տաղանդներ 2026-ի մրցանակակիրները
21.03.2026

Որոում ենք տաղանդներ 2026-ի մրցանակակիրները

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՀԱՅԱԳԻՏԱԿ 2026» ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
13.03.2026

ՀԱՅՏՆԻ ԵՆ «ՀԱՅԱԳԻՏԱԿ 2026» ՄՐՑՈՒՅԹԻ ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

Հեծանվավազք
07.03.2026

Հեծանվավազք

Գարնանային ստուգարքներ
05.03.2026

Գարնանային ստուգարքներ

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅԱԳԻՏԱԿ 2026» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ
04.03.2026

ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ «ՀԱՅԱԳԻՏԱԿ 2026» ՄՐՑՈՒՅԹԻ ԱՌԱՋԻՆ ՓՈՒԼԸ

Որոում ենք տաղանդներ 1-ին փուլի արդյունքները
02.03.2026

Որոում ենք տաղանդներ 1-ին փուլի արդյունքները

Մեքենաների կայանում
28.02.2026

Մեքենաների կայանում

Ծնողական ժողովներ
18.02.2026

Ծնողական ժողովներ

1 2 … 48 »

Հետագա անելիքները

23.04.2026
Հետագա անելիքները

Հայտարարություն

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք մեր հետագա անելիքների ժամանակացույցը․

·         1-ին դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 29-ին:

1-ին դասարանցիների երդման արարողությունը Օշականում նախատեսվում է անցկացնել մայիսի 8-ին: Ուսումնական տարվա ամփոփումը կլինի մինչև 15.06.2026թ.:

·         2-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 29-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 01.06-23.06 ընկած ժամանակահատվածում:

·         3-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 29-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 01.06–23.06 ընկած ժամանակահատվածում:

·         4-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 29-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 01.06–25.06 ընկած ժամանակահատվածում:

·         Տարրական դասարանների արշավ դեպի Աղավնաձոր

1-ին դաս.- 06.06.2026թ.

2-րդ դաս.- 07.06.2026թ.

3-րդ դաս.- 13.06.2026թ.

4-րդ դաս.- 14.06.2026թ.

·         5-րդ և 6-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի

5-ին: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 06.06–30.06 ընկած ժամանակահատվածում:

7-րդ և 8-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն    հունիսի 5-ին (7-րդ դաս.) և հունիսի 6-ին (8-րդ դաս.): Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 06.06–22.06 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 23.06-05.07 ընկած ժամանակահատվածում :

·         9-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 30-ին: Հետագա աշխատանքը կկազմակերպվի խորհրդատվությունների տեսքով, որը հնարավորինս կանոնակարգված կլինի դասացուցակի տեսքով : Ավարտական քննությունները, հոսքային քննությունը և կիսամյակի ամփոփումը կկազմակերպվեն 01.06–04.07 ընկած ժամանակահատվածում:

9-րդ դասարանների ավարտական քննություններ լինելու են հետևյալ առարկաներից՝

              Հայոց լեզու          (գրավոր,թեստ)                                       

              Մաթեմատիկա   ( գրավոր, թեստ)-

             Օտար լեզու (Ռուսերեն կամ Անգլերեն՝ բանավոր

              Բնագիտություն (գրավոր, թեստ)                                 

              Հայաստանի պատմություն և Գրականություն (գրավոր, էսսե ) -                                                                                                  

              Ֆիզկուլտուրա՝ նորմատիվների հանձնում 01․06-ից մինչև քննաշրջանի    ավարտն ընկած ժամանակահատվածում:

Քննության օրերի ժամանակացույցը կտրվի ավելի ուշ լրացուցիչ հայտարարությամբ

Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ պարապմունքները նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:

    

         ● Ավագ դպրոցի 10-րդ դասարաններում գործող դասացուցակով   դասերը կավարտվեն մայիսի 30-ին: Այնուհետև այս դասարանները 01.06.2026-19.06.2026 կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ և հայոց լեզու ու հայ գրականություն/:   Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն   20.06-04.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 05.07-17.07 ընկած ժամանակահատվածում:

     ● Ավագ դպրոցի 11-րդ դասարաններում գործող դասացուցակով դասերը   կավարտվեն մայիսի 30-ին: Այնուհետև այս դասարանները 01.06.2026 – 20.06.2026 կշարունակեն աշխատել նոր դասացուցակով /միայն մասնագիտական առարկաներ և հայոց լեզու և հայ գրականություն/: Խորհրդատվությունները, քննությունները և ուսումնական տարվա ամփոփումը կլինեն 22.06-17.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:

     ● 12-րդ դասարաններում դասացուցակային դասերը կավարտվեն մայիսի 21-ին: «Վերջին զանգի» միջոցառումը կանցկացվի մայիսի 22-ին Աղավնաձորում: Մայիսի 25-ից մինչև պետական ավարտական կամ միասնական քննությունների սկիզբը կանցկացվեն խորհրդատվություններ: Պետական ավարտական քննություններ կլինեն հետևյալ առարկաներից՝

ü Հայոց լեզու և հայ գրականություն /գրավոր/ -

ü Հայոց պատմություն/գրավոր/-                          

ü Մաթեմատիկա/ գրավոր/       -                            

   Քննական օրերի ժամանակացույցը կտրվի ավելի ուշ լրացուցիչ հայտարարությամբ:

● «ՄԲ» 2-րդ կուրսի միջազգային ավարտական քննությունները կանցկացվեն 27.04.-20.05 ընկած ժամանակահատվածում:

● «ՄԲ» 1-ին կուրսի դասացուցակային դասերը կավարտվեն հունիսի 20-ին: Քննությունները և խորհրդատվությունները կանցկացվեն 22.06-19.07 ընկած ժամանակահատվածում: Հաջորդ ուսումնական տարվա ՆԶՊ դասընթացը նախատեսվում է կազմակերպել «Ուղեծիր» ռազմամարզական ճամբարում սույն թվականի 20.07-01.08 ընկած ժամանակահատվածում:

● «ՄԲ» 1-ին կուրսի ընդունելության քննությունները կանցկացվեն 04.07-18.07 ընկած ժամանակահատվածում:

     ● Ուսուցիչների ամենամյա սեմինարը նախատեսվում է անցկացնել Աղավնաձորում սույն թվականի 17.07-20.07 ընկած ժամանակահատվածում:

     ● Մայիսի 1, 4, 9 և 28 աշխատանքային օրեր չեն: Մայիսի 9-ին դասացուցակային դասեր չեն լինելու, սակայն այդ օրը անցկացվելու է   «Օժտված երեխաներ «Քվանտ 2026» մրցույթի   2-րդ փուլը: Առաջին փուլը անցկացվելու է մայիսի 3-ին:

     ● Մայիսի 22-23-ին վարժարանում դասեր չեն լինելու:

                                                 

       22.04.2026թ.                                                                            Հարգանքով՝ տնօրենություն

   

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան