«Քվանտ» վարժարանը շարունակում է ներդնել ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ կրթության կազմակերպման և արդյունավետության բարձրացման նպատակով։ Այս նպատակով մշակվել է Quantum eSchool Mobile հավելվածը, որը նախատեսված է աշակերտների, ծնողների և ուսուցիչների համար՝ կրթական գործընթացը դարձնելով առավել հասանելի և կազմակերպված։
Հավելվածի միջոցով օգտատերերը կարող են արագ և հարմարավետ կերպով հետևել գնահատականներին, ստանալ տնային առաջադրանքները, լինել մշտական կապի մեջ ուսուցիչների հետ և ստանալ կարևոր ծանուցումներ։
Ներկայումս eSchool Mobile հավելվածը արդեն հասանելի է App Store-ում։
Google Play-ում հավելվածը հասանելի կլինի մի քանի շաբաթից։
Միևնույն ժամանակ, Android համակարգի օգտատերերը կարող են միանալ հավելվածի Closed Testing փուլին և օգտվել հավելվածից նախապես։
Ով ցանկանում է մասնակցել, կարող է գրել՝ admin@quantum.am
Հավելված մուտք գործելիս գործում է երկքայլ նույնականացում (2FA)։
Եթե օգտատերերի էլեկտրոնային հասցեները ճշտման կամ թարմացման կարիք ունեն համակարգում, խնդրում ենք նույնպես գրել նույն հասցեին՝ admin@quantum.am
Quantum eSchool Mobile-ը ևս մեկ կարևոր քայլ է դեպի թվային կրթություն՝ ապահովելով ժամանակակից, արագ և հարմար միջավայր Քվանտ վարժարանի ողջ համայնքի համար։