«Օժտված երեխաներ Քվանտ 2026» մրցույթի հարգելի մասնակիցներ ստորև ներկայացնում ենք մրցույթի գրավոր փուլի արդյունքները ըստ դասարանների։
Բանավոր փուլը տեղի կունենա մայիսի 9-ին։
Գրավոր փուլի բողոքարկումը կանցկացվի մայիսի 9-ին ժամը 8։30-10։30։ Բողոքարկման համար հարկավոր է գրանցվել՝ անցնելով հետևյալ հղումով՝
https://forms.gle/z3VPgKrMc8wDovxM6
Գրանցվել մինչև մայիսի 8 ժամը 09։00-ն։
· Մրցույթի բանավոր փուլ անցած մասնակիցների ցուցակին կից ներկայացված է յուրաքանչյուր աշակերտի բանավոր քննությանը ներկայանալու ժամը։
· Բանավոր փուլ անցած աշակերտների գրավոր աշխատանքների բողոքարկումը կիրականացվի հենց բանավոր քննության ժամանակ:
· Բանավոր քննությունը բողոքարկում չունի:
Խրախուսման կարժանանան նաև գրավոր փուլից բարձր միավոր ունեցող, բայց բանավոր փուլի շեմը չհաղթահարած աշակերտները։ Այդ աշակերտները հնարավորություն կունենան մասնակցելու «Քվանտ» վարժարանի օլիմպիական հեռավար դպրոցի դասընթացներին։ Ցուցակին կից ներկայացված է տվյալ աշակերտների ցանկը։
Խրախուսման արդյունքում հեռավար օլիմպիական դպրոցի զեղչի հնարավորթրուն ստացած մասնակիցներին ( «Քվանտ» վարժարանում չսովորող աշակերտների համար) խնդրում ենք իրենց հետագա մասնակցությունը հաստատել ՝ զանգահարելով 091 232951, 010 422217 հեռախոսահամարներով մինչև 16․05․2026թ։ Մասնակցությունը հաստատած աշակերտների ծնողների հետ 18․05․2026թ-ին հեռավար հարթակում կհրավիրվի ծնողական ժողով, որի ընթացքում կստանան իրենց հուզող հարցերի պատասխանները։
Բոլորին մաղթում ենք հաջողություն
Հարգանքով՝
«Քվանտ» վարժարանի տնօրենություն