Նորություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Ձմեռային քննությունների ժամանակացույց
03.12.2020

Ձմեռային քննությունների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ձմեռային քննությունների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...

Հիբրիդային դասերի վերսկսում
02.12.2020

Հիբրիդային դասերի վերսկսում

Հարգելի՛ քվանտականներ,հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը՝ ուսումնական գործընթացը դեկտեմբերի 7-ից կշարունակենք հ...

2020-21 ուստարվա առաջին կիսամյակի  դասերի  ավարտի մասին
28.11.2020

2020-21 ուստարվա առաջին կիսամյակի դասերի ավարտի մասին

Հարգելի՛ քվանտականներ, Տեղեկացնում ենք, որ «Քվանտ» վարժարանի 2020-21 ուստարվա ուսումնադաստիարակչական աշխատանքների պլանո...

Առկա աշխատանքներ միջին և ավագ դպրոցի աշակերտների հետ
27.11.2020

Առկա աշխատանքներ միջին և ավագ դպրոցի աշակերտների հետ

Հարգելի́ քվանտականներ, նոյեմբերի 28-ից սկսած ՝ «Քվանտ» վարժարանում առկա աշխատանքներ են կազմակերպվելու․․․...

Հիբրիդային դասերի վերսկսում
12.11.2020

Հիբրիդային դասերի վերսկսում

Հարգելի՛ քվանտականներ, Հիմք ընդունելով ՀՀ ԿԳՄՍ նախարարի որոշումը՝ «Քվանտ» վարժարանում ուսումնական գործընթացը կշարունակվ...

Կրթվում ենք՝ հանուն հաղթանակի․․․
09.11.2020

Կրթվում ենք՝ հանուն հաղթանակի․․․

Հայի անկոտրում կամքը և սովորելու աննահանջ ցանկությունը չեն կարող կոտրել ո՛չ պատերազմը, ո՛չ ավերված դպրոց ունենալը......

Հայ պատանու օլիմպիական հաղթարշավը փայլուն շարունակում է հայ զինվորը․․․
09.11.2020

Հայ պատանու օլիմպիական հաղթարշավը փայլուն շարունակում է հայ զինվորը․․․

պատանիներին պատշաճ կերպով պատրաստվել և մասնակցել աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային 14-րդ օլիմպիադային, որն առցան...

Քվանտականը բոլոր առումներով հայ զինվորի կողքին է․․․
03.11.2020

Քվանտականը բոլոր առումներով հայ զինվորի կողքին է․․․

Հաղթանակները կերտվում են այն դեպքում միայն, երբ հանուն հայրենիքի կենաց ու մահու կռիվ տվող զինվորի թիկունքում անսասան կան...

Քվանտական Չիթչյան եղբայրները մեր նորօրյա հերոսների շարքում են․․․
03.11.2020

Քվանտական Չիթչյան եղբայրները մեր նորօրյա հերոսների շարքում են․․․

«Քվանտ» վարժարանի բազում շրջանավարտներ եռանդուն կերպով մասնակցում են մեր նորօրյա հաղթանակների կերտմանը․․․...

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
27.10.2020

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հարգելի՛ քվանտականներ, 2020-21 ուստարվա աշնանային ստուգարքների ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...

« 1 … 40 41 42 … 46 »

Կրթվում ենք՝ հանուն հաղթանակի․․․

09.11.2020
Կրթվում ենք՝ հանուն հաղթանակի․․․
Հայի անկոտրում կամքը և սովորելու աննահանջ ցանկությունը չեն կարող կոտրել ո՛չ պատերազմը, ո՛չ ավերված դպրոց ունենալը։ Արցախցի երեխաների կրթության շարունակականությունը ապահովելու համար պատերազմը սկսվելու հենց առաջին օրերից հիմք դրվեց մի կարևոր նախաձեռնության՝ «Կրթություն՝ հանուն հաղթանակի», որի շրջանակում տարբեր առարկաների մասնագետների միավորեց մի գաղափար՝ ապահովել Արցախից ժամանած դպրոցահասակ երեխաների կրթության շարունակականությունը։ Մեծ պատրաստակամությամբ հենց առաջին օրերից նախաձեռնությանն են միացել նաև «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի ուսուցիչներ Քրիստինե Տոնոյանը (անգլերեն) և Լիլիթ Հակոբյանը (հայոց լեզու, հայ և համաշխարհային գրականություն)։ Արցախցի պատանիների հետ առաջին հանդիպումից և զրույցից հետո նրանք մշակել են նաև վերջիններիս նախասիրությունները ներառող ծրագիր և մեծ խանդավառությամբ աշխատում են երեխաների հետ։ «Քվանտ» վարժարանի անգլերենի ամբիոնի աշխատակից Ք․ Տոնոյանը հավատացրեց, որ չափազանց պարտավորեցնող է այն, ինչ ինքը անում է և մեծ պատասխանատվությամբ է վերաբերվում այս նախաձեռնությանը՝ փորձելով հնարավորինս արդյունավետ ու հետաքրքիր կազմակերպել դասերը։ Վարժարանի հայոց լեզվի ամբիոնի աշխատակից, նաև ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դասախոս Լ․ Հակոբյանը նշեց, որ թեև արցախցի պատանիների հետ ծանոթության առիթը տխուր է, բայց նաև վստահ է՝ իրենց համագործակցությունը չափազանց արդյունավետ է լինելու և կրթական բազում հաղթանակների մեկնարկ է նշանավորելու․ այդ վստահության հիմքը տալիս են հենց իրենք՝ արցախցի պատանիները, որոնք իրենց անկոտրում կամքով, աննահանջ ոգով և մարդկային բարձր նկարագրով ողջ աշխարհի համար դառնալու են մաքառող հայի իսկական օրինակ։ Ուզում ենք հավատալ, որ հայերի համար կենաց-մահու այս կռիվը հաղթական ավարտ կունենա, իսկ «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի ուսուցիչների և արցախցի ինքնատիպ պատանիների արդյունավետ համագործակցության պտուղները երկար չեն սպասեցնի։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան