Նորություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Օժտված երեխաները քիչ չեն նաև այս տարի․․․
13.05.2021

Օժտված երեխաները քիչ չեն նաև այս տարի․․․

«Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր......

«Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթի երկրորդ փուլի արդյունքները և խրախուսանքի արժանացած մասնակիցները
10.05.2021

«Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթի երկրորդ փուլի արդյունքները և խրախուսանքի արժանացած մասնակիցները

Ներկայացնում ենք «Օժտված երեխաներ-Քվանտ 2021» մրցույթում հինգերորդ, վեցերորդ, յոթերորդ, ութերորդ և իններորդ դասարանների&...

«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի երկրորդ փուլ
07.05.2021

«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի երկրորդ փուլ

«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի երկրորդ (բանավոր) փուլը տեղի կունենա ս/թ մայիսի 9-ին՝ ըստ հետևյալ ժամանակացույց...

«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի առաջին փուլի արդյունքներ
05.05.2021

«Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի առաջին փուլի արդյունքներ

Ձեզ ենք ներկայացնում «Օժտված երեխաներ Քվանտ 2021» մրցույթի առաջին փուլի արդյունքները՝ 5-րդ դասարան, 6-րդ դասարան, 7-րդ դ...

Օժտվածներ Քվանտ 2021
02.05.2021

Օժտվածներ Քվանտ 2021

«Օժտվածներ Քվանտ 2021» մրցույթի խնդիրները և դրանց լուծումները կարող եք նայել։...

Օժտված երեխաներ «Քվանտ-2021» մրցույթ
28.04.2021

Օժտված երեխաներ «Քվանտ-2021» մրցույթ

Օժտված երեխաներ «Քվանտ-2021» մրցույթի սիրելի՛ մասնակիցներ, Տեղեկացնում ենք, որ Օժտված երեխաներ «Քվանտ-2021» մրցույթի...

«Քվանտ» վարժարանի ուսուցիչը ստեղծում է և սովորեցնում․․․
27.04.2021

«Քվանտ» վարժարանի ուսուցիչը ստեղծում է և սովորեցնում․․․

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են ոչ միայն ուսուցման գործընթացը, այլ նաև դրա արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի...

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ
27.04.2021

ԿՅԱՆՔԻՑ ՀԵՌԱՑԱՎ ԵՎՍ ՄԵԿ ԱՐԺԱՆԱՎՈՐ ՔՎԱՆՏԱԿԱՆ

Խոր ցավով ու մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ կյանքից հեռացել է երկար տարիներ «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականու...

Ա․ Օսկանյանի հուշամրցույթի բնագիտական առարկաների արդյունքները
17.04.2021

Ա․ Օսկանյանի հուշամրցույթի բնագիտական առարկաների արդյունքները

Հարգելի՛ քվանտականներ Ա․ Օսկանյանի հուշամրցույթի արդյունքները մաթեմատիկա, ֆիզիկա, ինֆորմատիկա, աշխարհագրություն, քիմիա...

Գարնանային ստուգարքի լրացուցիչ փուլի ժամանակացույց (Ստուգարքից բացակայած աշակերտների համար)
14.04.2021

Գարնանային ստուգարքի լրացուցիչ փուլի ժամանակացույց (Ստուգարքից բացակայած աշակերտների համար)

Հարգելի՛ քվանտականներ գարնանային ստուգարքի լրացուցիչ փուլի ժամանակացույցը կարող եք նայել այստեղ։...

« 1 … 37 38 39 … 46 »

Օժտված երեխաները քիչ չեն նաև այս տարի․․․

13.05.2021
Օժտված երեխաները քիչ չեն նաև այս տարի․․․
«Օժտված երեխաներ-Քվանտ» ամենամյա մրցույթի անցկացումը ևս բացառություն չէր։ «Քվանտ» վարժարանը, հավատարիմ իր կոչմանն ու առաքելությանը, արդեն 25-րդ տարին է՝ կազմակերպում և փայլուն իրականացնում է մի հիանալի նախաձեռնություն՝ մրցույթ մաթեմատիկա առարկայից։ Գեղեցիկ ավանդույթի վերածված այդ նախաձեռնության նպատակը օժտված երեխաներ հայտնաբերելն ու նրանց հետագա ուսումը հովանավորելն է: Ամեն տարի այդ մրցույթին մասնակցում են 5-9-րդ դասարանների բազմաթիվ սովորողներ ինչպես մայրաքաղաք Երևանի, այնպես էլ հանրապետության տարբեր մարզերի հանրակրթական դպրոցներից: Վերջին տարիներին աննախադեպ մեծացել է թե´ մասնակիցների թիվը, թե´ աշխարհագրությունը։ Տարբեր տարիքային խմբերի շուրջ 400 մասնակիցներից վերջին փուլ անցան լավագույն արդյունքներ արձանագրած սովորողները։ Մրցույթի երկրորդ՝ բանավոր փուլը կազմակերպվեց մայիսի 9-ին։ Առավելագույն միավորներ վաստակած մասնակիցները արժանացան խրախուսանքի։ Կարևոր է նշել, որ մրցույթի հաղթողները իրավունք են ստանում անվճար կամ արտոնյալ պայմաններով սովորելու վարժարանում, ինչպես նաև Միջազգային բակալավրիատի համակարգում և հետագայում համալրում են միջազգային օլիմպիադաներում բարձունքներ նվաճած քվանտականների շարքերը: Տարբեր տարիների այդ փառահեղ ճանապարհը անցել են Ժիրայր Ավետիսյանը, Մկրտիչ Սողոմոնյանը, Վահե Մուսոյանը, Արտավազդ Մինասյանը, Հայկ Սարիբեկյանը, Ալբերտ Գևորգյանը, Էդուարդ Գրիգորյանը, Աշոտ Մաթևոսյանը, Ալեքսանդր Կարալյանը և ուրիշներ։ Մրցույթում լավագույն արդյունք ցուցաբերած աշակերտները արժանանում են նաև կրթաթոշակի կամ միանվագ պարգևի: Խորապես հավատում ենք, որ մրցույթի հաղթողները ճիշտ կօգտագործեն իրենց տրված այս հիանալի հնարավորությունը և գիտելիքի ուժով կկարողանան նվաճել անգամ անհաղթահարելի բարձունքներ։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան