Նորություններ
IB World School DP Programme
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ գեղեցիկ ավանդույթները շարունակվում են․․․
21.08.2022

Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ գեղեցիկ ավանդույթները շարունակվում են․․․

2021-22 ուստարվա աշխատանքների ամփոփումը, վարժարանի գործունեության արդյունավետության աստիճանը գնահատվում են Աղավնաձորի ու...

«Համագործակցության երեխաներ» VII միջազգային մշակութային և կրթական ֆորում
13.07.2022

«Համագործակցության երեխաներ» VII միջազգային մշակութային և կրթական ֆորում

Հունիսի 26-ից հուլիսի 5-ը ընկած ժամանակահատվածում, Ղրղզստանում տեղի ունեցած «Համագործակցության երեխաներ» VII միջազգային ...

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022»
09.07.2022

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022»

Տիեզերք, տեխնոլոգիաներ, գիտություն, արվեստ և երաժշտություն․ Սթարմուսը ներկայացնում է Հայաստանում անցկացվելիք համաշխարհայ...

Ծնողական ժողովների ժամանակացույց
30.06.2022

Ծնողական ժողովների ժամանակացույց

Ներկայացնում ենք 9-րդ և 10-րդ դասարանների ծնողական ժողովների ժամանակացույցը։...

Ծնողական ժողովների ժամանակացույց
25.06.2022

Ծնողական ժողովների ժամանակացույց

Ներկայացնում ենք 5-րդ և 6-րդ դասարանների ծնողական ժողովների ժամանակացույցը։...

IB entrance exam dates 2022
24.06.2022

IB entrance exam dates 2022

Ներկայացնում ենք Միջազգային բակալավրիատի ընդունելության քննությունների ժամանակացույցը։...

Ավագ դպրոցի ամառային քննությունների խորհրդատվությունների ժամանակացույց
19.06.2022

Ավագ դպրոցի ամառային քննությունների խորհրդատվությունների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում ավագ դպրոցի հայոց լեզվի, պատմության, կենսաբանության, քիմիայի, մաթեմատիկ...

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
15.06.2022

ԱՎԱԳ ԴՊՐՈՑԻ ԱՄԱՌԱՅԻՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

Հարգելի՛ քվանտականներ, ձեզ ենք ներկայացնում ավագ դպրոցի ամառային քննությունների ժամանակացույցը։...

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՄԵԴԱԼՈՎ...
12.06.2022

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ ՀԱՄԱԼՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՄԵԴԱԼՈՎ...

Քիմիայի Մենդելեևյան 56-րդ միջազգային օլիմպիադայում քվանտական Լեոնիդը Հայաստանը ներկայացնող երկու պատանիներից մեկն էր. այ...

Աշխարհահռչակ գիտնականը «Քվանտ» վարժարանում է...
10.06.2022

Աշխարհահռչակ գիտնականը «Քվանտ» վարժարանում է...

«Քվանտ» վարժարանը մեծապես կարևորում է համագործակցությունը ոչ միայն գիտական-կրթական ոլորտում հեղինակավոր միջազգային կազմա...

« 1 … 26 27 28 … 46 »

«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022»

09.07.2022
«STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա 2022»
Հունիսի 16-ին Մատենադարանի մեծ սրահում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացվեցին սեպտեմբերին Հայաստանում անցկացվելիք միջազգային STARMUS VI փառատոնի ծրագիրն ու նախատեսված միջոցառումները։ Փառատոնը Հայաստանում կազմակերպվում է ՀՀ կառավարության հետ համագործակցությամբ՝ ի դեմս ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունների: STARMUS փառատոնի շնորհիվ Հայաստանը սեպտեմբերի առաջին տասնօրյակում կդառնա գիտության, տեխնոլոգիաների, արվեստի ու երաժշտության համաշխարհային կենտրոն՝ հյուրընկալելով մեծանուն գիտնականների ու աստղերի։ Մամուլի ասուլիսը կրում էր ոչ սովորական ձևաչափ. հիմնական բանախոսը՝ STARMUS փառատոնի համահիմնադիր, աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանը, հեռավար միացումով հյուրընկալել էր STARMUS-ի խորհրդի անդամ Դեյվիդ Այքերին (David Eicher, Board member), Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերին (Edvard Moser, Nobel laureate, Neuroscientist) և երաժիշտ Դերեկ Շերինյանին: Հնչեցին նաև Բրայան Մեյի և Սերժ Թանկյանի ուղերձները։ «Ցանկանում եմ նշել, որ ուրախությամբ մասնակցել եմ վերջին 7 տարիների բոլոր STARMUS փառատոներին և մեծ բավականություն ստացել։ Սիրով սպասում եմ Հայաստանում ևս անցկացվի այս փառատոնը: Ես կխոսեմ ուղեղի աշխատանքի և երաժշտության կապի մասին։ Ուրախ եմ մաս կազմելու մտքի ու երաժշտության միաձուլման յուրօրինակ միջոցառումներին»,- նշեց Նոբելյան մրցանակակիր, նեյրոգետ Էդվարդ Մոսերը ուղիղ տեսազանգի ընթացքում։ «STARMUS-ի շատ խոսնակների ջանքերի շնորհիվ է, որ այսօր պատկերացնում ենք մեր տեղը տիեզերքում և ոգեշնչում մարդկանց նորանոր ուսումնասիրությունների։ Մենք ոչ միայն աստղագիտության և աստղաֆիզիկայի, մոլորակների ուսումնասիրության ոսկե դարաշրջանում ենք ապրում, այլև ահռելի թվով նոր հայտնագործությունների ականատեսն ենք»,- մատնանշեց STARMUS-ի խորհրդի անդամ Դեյվիդ Այքերը։ «Շատ ոգևորված եմ, պատրաստվում եմ 3 օր առանձին ելույթներով հանդես գալ Սայմըն Ֆիլիպսի, Ռիկ Ֆիերաբրաչիի և Տիգրան Համասյանի հետ։ Շատ բազմազան ու որակյալ երաժշտություն ենք ներկայացնելու»,- նշեց անվանի երաժիշտ Դերեկ Շերինյանը։ STARMUS-ի համահիմնադիր Բրայան Մեյն իր տեսաուղերձում նշեց, որ համոզված է՝ Հայաստանում փառատոնը մեծ հաջողություն է ունենալու: Սերժ Թանկյանը բոլորին հրավիրեց մասնակցել ու վայելել բարձրակարգ երաժշտության ու գիտության օրերը, որոնց նաև ինքն է մասնակցելու: Գարիկ Իսրայելյանը ներկայացրեց STARMUS փառատոնի հիմնական ծրագիրը. • Կոնֆերանս «Բացահայտի՛ր տիեզերքը և փոխի՛ր աշխարհը» (Discover the cosmos and change the world), որն անցկացվելու է Մարզահամերգային համալիրի տարածքում, ակնկալվում է շուրջ 7000 մասնակցի ներկայություն, • Սթիվեն Հոքինգի մեդալի հանձնման արարողությունը, որը ողջ աշխարհում ճանաչված է որպես գիտության հանրայնացման «Օսկար», • «108 րոպե կլոր-սեղան քննարկում»՝ Նոբելյան մրցանակակիրների մասնակցությամբ, • Սթար փարթի (Star Party)՝ հատուկ միջոցառում աշխարհահռչակ հյուրերի և տեղացի ներկայացուցիչների մասնակցությամբ, որն անցկացվելու է Գառնիում։ Այստեղ տեղակայվելու են փառատոնի շրջանակում Հայաստան բերված մեծաթիվ աստղադիտակներ։ Ներկայացվեցին նաև ոչ պակաս կարևոր և ծրագրի մաս կազմող հավելյալ միջոցառումները, որոնք ամենատարբեր ձևաչափերով մշակվել են հատուկ հայաստանյան փառատոնի համար: Նախատեսվում է կազմակերպել գիտության ճամբար (Science Camp). Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի հարակից տարածքը վերածվելու է գիտության ու տեխնոլոգիաների մասշտաբային կենտրոնի, որտեղ ամենահասանելի ձևաչափերով մեծ թեմատիկ տաղավարներով փոքրերին ու մեծերին կներկայացվեն գիտության նորագույն նվաճումներն ու ձեռքբերումները՝ «Աստղաֆիզիկա», «Լազերային ֆիզիկա», «Դրոններ», «Ռոբոտաշինություն», «Արհեստական բանականություն», «ԱգրոՏեխ», «Միջուկային էներգիա», «Համաճարակաբանություն», «Երկրաշարժի ուսումնասիրություններ», «Կապույտ կանաչ մոլորակ», «Աստղադիտակներ», «Կենդանաբանություն և բուսաբանություն», «Աջակցող տեխնոլոգիաներ», «Տիեզերական և արհեստական արբանյակներ» թեմաների շուրջ։ Ակնկալվում է շուրջ 100 հազար այցելուի մասնակցություն ինչպես Երևանից, այնպես էլ ՀՀ մարզերից և Արցախից։ Տիեզերական տեխնոլոգիաներ (Space Technologies) երկօրյա կոնֆերանսը, որն անցկացվելու է Մարզահամերգային համալիրում, ներգրավելու է համաշխարհային ճանաչում ունեցող շուրջ 20 խոսնակների, այդ թվում՝ տիեզերական տեխնոլոգիաներով զբաղվող Satlantis ընկերությունից։ Ծրագրին մասնակից հայաստանյան բուհերի (Երևանի պետական համալսարան, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան, Հայաստանի ազգային ագրարային համալսարան, Հայ-ռուսական համալսարան, Հայաստանի ամերիկյան համալսարան) մասնակցությամբ հնարավորություն է ընձեռվելու ուսանողներին իրենց մայր բուհերում ունկնդրելու մեծանուն և համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականների: Հայաստանում «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնի ծրագրում նախատեսվում են նաև բազմաթիվ այլ գունեղ միջոցառումներ ինչպես Երևանում, այնպես էլ ՀՀ մարզերում: STARMUS VI փառատոնի ամբողջական ծրագրին հնարավոր է ծանոթանալ պաշտոնական՝ https://www.starmus.com/Armenia էջում։ Հայաստանում STARMUS VI գիտության և արվեստի փառատոնն անց է կացվելու «STARMUS VI. 50 տարի Մարսի վրա» խորագրով և նվիրված է լինելու Մարսի վրա Մարս 3 տիեզերակայանի առաջին վայրէջքի 50-ամյակին: Հատկանշական է, որ Մարս 3-ը տեղափոխել է դեպի Կարմիր մոլորակ հայ մեծանուն ինժեներ Ալեքսանդր Քեմուրջյանի Prop-M (փրոփ-էմ) ռոբոտը։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան