IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

ԵՊՀ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ
14.10.2022

ԵՊՀ ԱՄԲԻՈՆԻ ՎԱՐԻՉԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՀԱՆԴԵՍ ԵԿԱՎ ԴԱՍԱԽՈՍՈՒԹՅԱՄԲ

ԵՊՀ պատմության ֆակուլտետի Հայաստանի հարակից երկրների պատմության ամբիոնի վարիչ Էդուարդ Զոհրաբյանը դասախոսությամբ է հանդես...

Աշնանային ստուգարքների ժամանակացույց
08.10.2022

Աշնանային ստուգարքների ժամանակացույց

Հարգելի՛, քվանտականներ, ներկացնում ենք աշնանային ստուգարքների ժամանակացույցը։...

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․
04.10.2022

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը․․․...

Օլիմպիական խմբակների ժամանակացույց
04.10.2022

Օլիմպիական խմբակների ժամանակացույց

Հարգելի՛ քվանտականներ, ներկայացնում ենք 2022-23 ուստարվա օլիմպիական խմբակների ժամանակացույցը։...

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ․․․
02.10.2022

ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՀԱՂԹՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԳԻՏՈՒԹՅԱՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ․․․

Քվանտականների փառահեղ հաղթանակների շքերթը շարունակվում է։ Քվանտականը փայլուն հանդես է գալիս և հաղթում է ոչ միայն գիտությ...

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ․․․
27.09.2022

ՀԱՎԵՐԺ ՓԱՌՔ ՈՒ ԽՈՆԱՐՀՈՒՄ․․․

Լրացավ 44-օրյա պատերազմի 2-րդ տարելիցը։ «Քվանտ» վարժարանում ողջ օրը թևածում էին անսահման թախիծն ու կորստի մեծ ցավից առաջ...

ՊԱՏԱՆԻ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ  ՆՎԱՃԵՑԻՆ ՆՈՐ ՈՍԿԻ ՈՒ ԱՐԾԱԹ․․․
27.09.2022

ՊԱՏԱՆԻ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՆՎԱՃԵՑԻՆ ՆՈՐ ՈՍԿԻ ՈՒ ԱՐԾԱԹ․․․

«Քվանտ» վարժարանի 9-րդ դասարանցիները չեն զիջում իրենց ավագ ընկերներին՝ միջազգային ասպարեզում հետևելով նրանց փայլուն օրին...

 «Կորիզ» մրցույթում հաղթում է «Քվանտ» վարժարանը
26.09.2022

«Կորիզ» մրցույթում հաղթում է «Քվանտ» վարժարանը

Թե՛ տեղական, թե՛ միջազգային տարբեր մրցույթների մասնակցելը, մշտապես լավ մարզավիճակում լինելն ու գերազանց հաջողություններ ...

«STARMUS FESTIVAL VI» միջազգային փառատոն
01.09.2022

«STARMUS FESTIVAL VI» միջազգային փառատոն

«STARMUS VI» միջազգային փառատոնի միջոցառումների շրջանակներում ս/թ սեպտեմբերի 7-ին Քվանտ վարժարանը հյուրընկալելու է Նոբել...

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ․․․
29.08.2022

ՄԱԹԵՄԱՏԻԿԱՅԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՁԵՌՆՈՒՆԱՅՆ ՉԻ ՎԵՐԱԴԱՐՁԵԼ․․․

Թեժ ամառը ի զորու չէր քվանտականներին հետ պահել օլիմպիական մրցարշավից։ Դրա վառ վկայությունը մաթեմատիկայի 63-րդ միջազգային...

« 1 … 27 28 29 … 48 »

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

04.10.2022
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․
Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը: Օր, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով։ Ներկայացնում ենք «Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ։ Սիրելիˊ ուսուցիչներ, Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և դաստիարակության գործում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Ջերմորեն շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում: Բոլոր ժամանակներում մեր գոյության անսասան հիմքը եղել է դպրությունը: Հայ ուսուցիչը Մաշտոցի լուսավոր գաղափարներով անցել է դարերի փորձությունների միջով, գրերի գյուտի հրճվանքն է ապրել, հպարտացել է անկախության վերականգնումով, իր ժողովրդի հաղթանակները դարձրել է ամենակարևոր դասերը, հայեցի կրթության ու դաստիարակության ջահակիրն է եղել մշտապես: Ուսուցչությունը սոսկ մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու կոչում: Ձեզ է վստահված սերնդի ոչ միայն կրթության, այլ նաև դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործը: Հավատացած ենք, որ մեր երկիրը պիտի հզորանա, և դուք, թանկագին բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու եք ձեր մասնակցությունը բերել հայրենաշինության պատասխանատու ու սրբազան գործին, սատար կանգնելու մեր պետությանն ու պետականությանը: Այդ հավատով լեցուն՝ բոլորիդ մաղթում ենք քաջառողջություն, տոկունություն, անսասան կամք աշխատանքում, երջանկություն անձնական կյանքում, ամենայն բարիք։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան