Նորություններ
IB World School DP Programme
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

ՄԵԿ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒՆԵՐ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ․․․
05.12.2022

ՄԵԿ ԷՔՍԿՈՒՐՍԻԱՆ ՈՒՆԵՐ ՄԻ ՔԱՆԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ․․․

«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպումը և լուրջ քայլեր են արվում նպաստելու...

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
04.12.2022

ՔՎԱՆՏԱԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․

Քվանտականները մեծապես հետաքրքրված են մեր ժողովրդի պատմությամբ, պատմական տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկություններով...

Գրադարան-ընթերցող արդյունավետ համագործակցությունը շարունակվում է...
22.11.2022

Գրադարան-ընթերցող արդյունավետ համագործակցությունը շարունակվում է...

Օրերս վարժարանի 7-1 դասարանի և գրադարանի արդյունավետ համագործակցության հիմքը դրվեց. վարժարանի ընթերցասրահում անցկացվեց 7...

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՈՒՐ․ ՀԱՂԹՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ․․․
22.11.2022

ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՂԹՈՒՄ ԵՆ ԱՄԵՆՈՒՐ․ ՀԱՂԹՈՂ ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻՑ ՀԵՏ ՉԵՆ ՄՆՈՒՄ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԸ․․․

«Քվանտ» վարժարանի ուսուցիչներից շատերը ոչ միայն կրթական գործընթացի հմուտ մասնակիցներ են, այլ նաև գիտական մտքի հզոր գեներ...

 «ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ»
16.11.2022

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ»

Մեկնարկում է «ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ինտելեկտուալ ամենամյա մրցույթը։ 5-12 –րդ դասարաններին առաջարկվում է կազմել 5 հոգանոց թիմեր...

ԵՊՀ- «Քվանտ» վարժարան բարեկամության հետքերով․․․
11.11.2022

ԵՊՀ- «Քվանտ» վարժարան բարեկամության հետքերով․․․

Օրերս «Քվանտ» վարժարանում էր ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի պինդ մարմնի ֆիզիկայի ամբիոնի վարիչ, ֆիզմաթ գիտությունների դոկտոր, պ...

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
11.11.2022

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

Վերջերս «Քվանտ» վարժարանում էր քվանտականների լավագույն բարեկամ, աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս, Մոսկվայի պետական համա...

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ
26.10.2022

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆԵՐԸ՝ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԳԻՏԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐ

ՌԴ Սկոլկովոյի գիտության և տեխնիկայի ինստիտուտի՝ հայկական արմատներով պրոֆեսոր Արտեմ Օհանովը և Հռոմի ֆունդամենտալ ֆիզիկայի...

ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ
26.10.2022

ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում գտնվող «Շենգավիթ» հնավայրը իր պատմագիտական արժեքով մշտապես եղել է ոչ միայն պատմաբան...

ԷՍՏՈՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ Է․․․
26.10.2022

ԷՍՏՈՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ Է․․․

«Քվանտ» վարժարանի գործունեության անկյունաքարերից մեկը հիմնադրումից ի վեր միջազգային կրթական կառույցների հետ համագործակցո...

« 1 … 23 24 25 … 46 »

ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ

11.11.2022
ԱՇԽԱՐՀԱՀՌՉԱԿ ԳԻՏՆԱԿԱՆՆ ՈՒ ԱՇԽԱՐՀԻ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ
Վերջերս «Քվանտ» վարժարանում էր քվանտականների լավագույն բարեկամ, աշխարհահռչակ գիտնական, ակադեմիկոս, Մոսկվայի պետական համալսարանի մաթեմատիկական տրամաբանության և ալգորիթմների տեսության ամբիոնի վարիչ Ալեքսեյ Սեմյոնովը։ Մեծանուն գիտնականի և քվանտականների բարեկամությունը արդեն տարիների պատմություն ունի։ Այս անգամ ևս նրա այցը նշանավորվեց մի շարք հետաքրքիր միջոցառումներով։ Սեմյոնովը մի քանի սեմինար անցկացրեց վարժարանի հիմնադիր դպրոցի ուսուցիչների հետ։ Նպատակը փորձի փոխանակումն էր։ Գիտնականը նշեց, որ իրենք էլ մշակված ծրագիր ունեն տարրական դասարաններում սովորողների համար։ Նրան հետաքրքրում էր, թե վարժարանի տարրական դասարաններում «Մաթեմատիկա» առարկան ինչպես են սովորեցնում, ինչ մեթոդներ են կիրառում՝ ուսուցման գործընթացը էլ ավելի արդյունավետ դարձնելու համար։ Ուշագրավն այն էր, որ մեծանուն գիտնականը ներկայացրեց նաև իր փորձը տարրական դասարաններում ոչ ստանդարտ և հետաքրքիր ձևով մաթեմատիկայի մատուցման ձևերի ու մեթոդների մասին, մեծապես կարևորեց տարրական դպրոցում նաև մյուս առարկաների դասավանդման ժամանակ մաթեմատիկական մեթոդների կիրառման մասին։ Սեմյոնովը հանդիպում ունեցավ նաև վարժարանի բարձր դասարաններում սովորող, օլիմպիական խմբակների մասնակից քվանտականների հետ, որոնք մաթեմատիկայով մեծապես հետաքրքրված են։ Նրանց հետ քննարկեց գիտական մի շարք խնդիրներ, որոշակիորեն հասկացավ քվանտականների գիտական հետաքրքրությունների շրջանակը։ Հենց այդ քննարկման ավարտին էլ նա ձևավորեց քվանտական սովորողների խումբ՝ վերջիններիս հետ սկսելով հետազոտական աշխատանքի հետաքրքիր մի նախագիծ՝ մաթեմատիկական արդի խնդիրների վերաբերյալ։ Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ հանդիպումները մեծապես կնպաստեն գիտնական քվանտականի կերպարը առավել ամբողջական դարձնելուն՝ մեկ անգամ ևս հաստատելով այն միտքը, որ «Քվանտ» վարժարանը գիտակրթական մի յուրօրինակ դարբնոց է։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան