IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM
RU EN
Մուտք login_arrow
«Քվանտ» վարժարան Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Նվաճումներ և հաղթանակներ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Անաղարտ մայրենիով զինված քվանտականի հերթական բարեգործությունը
09.10.2023

Անաղարտ մայրենիով զինված քվանտականի հերթական բարեգործությունը

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
09.10.2023

ԱՇՆԱՆԱՅԻՆ ՍՏՈՒԳԱՐՔՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

ԾԱՆՐ ՕՐԵՐԻ ՈՍԿԵ ՊԱՐԳԵՎԸ
05.10.2023

ԾԱՆՐ ՕՐԵՐԻ ՈՍԿԵ ՊԱՐԳԵՎԸ

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․
05.10.2023

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆԻՑ ՄԻՆԵՎ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
30.09.2023

ԱՐԱՐՉԱԳՈՐԾՈԻԹՅՈՒՆԻՑ ՄԻՆԵՎ ՄԵՐՕՐՅԱ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ

ՈՒՍՏԱՐԻՆ ՍԿՍՎԵՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․
25.09.2023

ՈՒՍՏԱՐԻՆ ՍԿՍՎԵՑ ՊԱՐԳԵՎԱՏՐՄԱՄԲ․․․

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ
23.09.2023

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Քվանտականները՝ TEDx-ի խոսնակներ
19.09.2023

Քվանտականները՝ TEDx-ի խոսնակներ

Web կայքի պատրաստման մրցույթ
16.09.2023

Web կայքի պատրաստման մրցույթ

Բարի գալուստ
02.09.2023

Բարի գալուստ

« 1 … 19 20 21 … 48 »

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

05.10.2023
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․
      Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը: Օր, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով։
      Ներկայացնում ենք «Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ։
      Սիրելիˊ ուսուցիչներ, Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և դաստիարակության գործում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Ջերմորեն շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում: Բոլոր ժամանակներում մեր գոյության անսասան հիմքը եղել է դպրությունը: Հայ ուսուցիչը Մաշտոցի լուսավոր գաղափարներով անցել է դարերի փորձությունների միջով, գրերի գյուտի հրճվանքն է ապրել, հպարտացել է անկախության վերականգնումով, իր ժողովրդի հաղթանակները դարձրել է ամենակարևոր դասերը, հայեցի կրթության ու դաստիարակության ջահակիրն է եղել մշտապես: Ուսուցչությունը սոսկ մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու կոչում: Ձեզ է վստահված սերնդի ոչ միայն կրթության, այլ նաև դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործը: Հավատացած ենք, որ մեր երկիրը պիտի հզորանա, և դուք, թանկագին բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու եք ձեր մասնակցությունը բերել հայրենաշինության պատասխանատու ու սրբազան գործին, սատար կանգնելու մեր պետությանն ու պետականությանը: Այդ հավատով լեցուն՝ բոլորիդ մաղթում ենք քաջառողջություն, տոկունություն, անսասան կամք աշխատանքում, երջանկություն անձնական կյանքում, ամենայն բարիք։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 «Քվանտ» վարժարան