Նորություններ
IB World School DP Programme
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Մարզային փուլի անցկացման օրերը և վայրերը
11.01.2024

Մարզային փուլի անցկացման օրերը և վայրերը

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
31.12.2023

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․
29.12.2023

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․
29.12.2023

«ԲՐԵՅՆ-ՌԻՆԳ» ԻՆՏԵԼԵԿՏՈՒԱԼ ԽԱՂԻ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԵՑ․․․

 «Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի` 2024-2025 ուստարվա ընդունելության կարգ
21.12.2023

«Քվանտ» վարժարանի ՄԲ «Դիպլոմա» ծրագրի` 2024-2025 ուստարվա ընդունելության կարգ

 Ա․ Օսկանյանի անվան 2023 հուշամրցույթի արդյունքները
18.12.2023

Ա․ Օսկանյանի անվան 2023 հուշամրցույթի արդյունքները

«Չարլին և շոկոլադի գործարանը» գրքի քննարկում
12.12.2023

«Չարլին և շոկոլադի գործարանը» գրքի քննարկում

 Հանդիպում Լիլիթ Ալթունյանի հետ
12.12.2023

Հանդիպում Լիլիթ Ալթունյանի հետ

Պատմության թանգարանում
07.12.2023

Պատմության թանգարանում

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
07.12.2023

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

« 1 … 14 15 16 … 46 »

ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

07.12.2023
ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ
   《Քվանտ》վարժարանում դատավարություն է. մեղադրվում է իներցիան։
     Առաջին հայացքից տարօրինակ, բայց և ինքնատիպ հայտարարություն, որ վարժարանի դահլիճ էր բերել շատերին։
Օրերս 《Քվանտ》վարժարանի դահլիճը լեփ֊լեցուն էր։ Ֆիզիկայի ամբիոնի երիտասարդ, բայց խոստումնալից ուսուցչուհի Ս. Գալստյանի նախաձեռնությամբ կազմակերպվել էր բաց դաս՝ 《Իներցիայի դատավարություն》 թեմայով։ Բաց դասի հիմնական նպատակն էր պատկերավոր ներկայացնել ֆիզիկական երևույթի ողջ էությունը, դրա դրական ու բացասական կողմերը և այդ գիտելիքի կիրառելիությունը կյանքի տարբեր բնագավառներում։
7֊5 դասարանի սովորողների մասնակցությամբ անցկացված դասը հետաքրքիր ձևաչափով էր կազմակերպված. բոլորը հավաքվել էին իրականացնելու իներցիայի դատավարությունը։ Մասնակիցները հեռագիր էին ուղարկել հին աշխարհի հայտնի մարդկանց՝ Արիստոտելին, Գալիլեո Գալիլեյին, Իսահակ Նյուտոնին, որոնք ողջունում կամ դատապարտում էին այդ ամենը։ Ապա ներս են հրավիրվում վկաներ, որոնք, կյանքից տարբեր օրինակներ բերելով, մեղադրում կամ պաշտպանում էին մեղադրյալին՝ իներցիային։ Նման ձևաչափը թույլ է տալիս չափազանց տպավորիչ կերպով ի ցույց դնելու կենցաղում մի շարք գործողությունների սերտ առնչությունը իներցիա երևույթին։ 
    Դատավորը կայացնում է բացառիկ վճիռ՝ այնպես անել, որ իներցիայի միջոցով բնության հիմնարար օրենքները բացահայտվեն, երևույթի դրական կողմերն ընդլայնել, իսկ բացասական կողմերի դեմ արդյունավետ պայքար մղել՝ դրանք հնարավորինս կրճատելու ակնկալիքով։
    Ֆիզիկայի ուսուցչուհի Ս. Գալստյանի դիտարկմամբ՝ անհրաժեշտ է պարբերաբար կազմակերպել տարբեր առարկաների բաց դասեր, քանի որ նմանատիպ միջոցառումները մեծապես նպաստում են սովորողների՝ դպրոցում ստացած գիտելիքը գործնականում կիրառելուն։ 
    Ուշագրավ է նաև այն, որ բաց դասի ողջ ընթացքում պատանի քվանտականները փայլեցին ոչ միայն 《Ֆիզիկա》առարկայից ունեցած բազմաշերտ գիտելիքներով, այլև իրենց դերասանական տաղանդով, հիանալի ընդունակություններով։ 
     Դահլիճի բուռն ծափահարությունները, թե՛ ուսուցիչների, թե՛ ծնողների և թե՛ տարբեր տարիքային խմբերի սովորողների խանդավառ ու ջերմ տրամադրությունները վառ վկայությունն են այն բանի, որ այս հիանալի նախաձեռնությունը պիտի շարունակական լինի։ 
     Ջերմորեն ողջունում ենք թե՛ բարձրակարգ ուսուցչին և թե՛ ֆիզիկայի փայլուն իմացությամբ ու դերասանական լուրջ հմտություններով աչքի ընկած պատանի քվանտականներին՝ նրանց մաղթելով նմանատիպ ձևաչափով բազում բաց դասեր։                                        

   Հ. Լ.
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան