Նորություններ
IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉ ՈՒԺԸ ՄԻԱՎՈՐԵԼ ԷՐ ՆԱԵՎ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ․․․
07.10.2024

ԳԻՏՈՒԹՅԱՆ ԳԱՅԹԱԿՂԻՉ ՈՒԺԸ ՄԻԱՎՈՐԵԼ ԷՐ ՆԱԵՎ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻՆ․․․

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․
05.10.2024

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

Օլիմպիական խմբակների ժամանակացույց
02.10.2024

Օլիմպիական խմբակների ժամանակացույց

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ․ ՏԱՐԻՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՆՔ ՍԿՍՈՒՄ
24.09.2024

ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹՆԵՐԸ ՊԱՀՊԱՆՎՈՒՄ ԵՆ․ ՏԱՐԻՆ ՀԱՂԹԱԿԱՆ ԵՆՔ ՍԿՍՈՒՄ

Հայտարարություն
12.09.2024

Հայտարարություն

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 3)
30.08.2024

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 3)

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 2)
30.08.2024

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 2)

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 1)
30.08.2024

ԹԵԺ ԱՄՌԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ (ՄԱՍ 1)

Հայտարարություն
30.08.2024

Հայտարարություն

ՆԶՊ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
26.08.2024

ՆԶՊ ԴԱՍԸՆԹԱՑՆԵՐԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

« 1 … 8 9 10 … 46 »

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

05.10.2024
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․


 

    Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը: Օր, երբ ևս մեկ անգամ գնահատվում է ուսուցիչների հայրենանվեր և անձնուրաց աշխատանքը: Տոն, որը մեր ժողովուրդն ավանդաբար նշում է պատկառանքի ու երախտագիտության մեծ զգացումով։
Ներկայացնում ենք «Քվանտ» վարժարանի տնօրենության շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա կապակցությամբ։

    Սիրելիˊ ուսուցիչներ, Ուսուցչի օրը խորհրդանշում է ուսուցիչների՝ կրթության և դաստիարակության գործում ունեցած հսկայական ներդրման ճանաչումը, ընդունումը և գնահատումը։ Ջերմորեն շնորհավորում ենք մասնագիտական տոնի կապակցությամբ: Շարունակելով կրթության ոլորտում ազգային լավագույն ավանդույթները` ամենօրյա ազնիվ ու տքնաջան աշխատանքով դուք ձեր արժանի ավանդն եք ներդնում մեր պետության ապագա քաղաքացիների ձևավորման գործում: Բոլոր ժամանակներում մեր գոյության անսասան հիմքը եղել է դպրությունը: Հայ ուսուցիչը Մաշտոցի լուսավոր գաղափարներով անցել է դարերի փորձությունների միջով, գրերի գյուտի հրճվանքն է ապրել, հպարտացել է անկախության վերականգնումով, իր ժողովրդի հաղթանակները դարձրել է ամենակարևոր դասերը, հայեցի կրթության ու դաստիարակության ջահակիրն է եղել մշտապես: Ուսուցչությունը սոսկ մասնագիտություն չէ, այլ բարձր ու պատասխանատու կոչում: Ձեզ է վստահված սերնդի ոչ միայն կրթության, այլ նաև դաստիարակության դժվարին ու պատասխանատու գործը: Հավատացած ենք, որ մեր երկիրը պիտի հզորանա, և դուք, թանկագին բարեկամներ, այսուհետ էլ շարունակելու եք ձեր մասնակցությունը բերել հայրենաշինության պատասխանատու ու սրբազան գործին, սատար կանգնելու մեր պետությանն ու պետականությանը: Այդ հավատով լեցուն՝ բոլորիդ մաղթում ենք քաջառողջություն, տոկունություն, անսասան կամք աշխատանքում, երջանկություն անձնական կյանքում, ամենայն բարիք։

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան