《Լավագույն նախագիծ》
03.05.2025
Գիտակրթական տարբեր միջոցառումների, մրցույթների մասնակցելը քվանտականի առօրյայի անբաժանելի մասն է։ Ս.թ. ապրիլի 26-ին ՀՀ ԳԱԱ նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտի դահլիճում անցկացվեց 《Բնագիտական փառատոն - 2025》 համադպրոցական գիտաժողովը։ Այդ միջոցառմանը մասնակցեցին ՀՀ մի շարք հեղինակավոր դպրոցների սովորողներ՝ 《Քվանտ》 վարժարանի, Վանաձորի մաթեմատիկայի և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի, Գյումրու 《Ֆոտոն》 վարժարանի, 《Այբ》 դպրոցի, 《Երևակ》 կրթահամալիրի, Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի, Երևանի 155, 89, 51, 167 հիմնական դպրոցի ներկայացուցիչներ։ Նրանց կողմից ներկայացվեցին 17 զեկուցումներ։ 《Քվանտ》 վարժարանը ներկայացրել է Դավիթ Սուքիասյանը՝ 《Գրաֆենների ստացումը և
հետազոտումը Ռաման սպեկտրոսկոպիայի միջոցով》 թեմայով։ Ներկայացրած աշխատանքի համար Դավիթն արժանացավ 《Լավագույն նախագիծ》 անվանակարգի հաղթողի կոչմանը։ Գ
Աշխատանքի գիտական ղեկավարը վարժարանի քիմիայի ուսուցչուհի Ս. Օրդյանն է։
Ջերմորեն շնորհավորում ենք Դավիթ Սուքիասյանին և մաղթում նորանոր նվաճումներ։