Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ և Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ և Հայտարարություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ և Հայտարարություններ

Տեսնել Բոլորը blue_vector.svg
/upload/iblock/0be/1tssusuyqx3ow7le4v5m8ensiic9httb.jpg

ՏՏ ՈԼՈՐՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ․․․

Հայտնի են ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները։

Տեսնել Ավելին

blue_vector_mini.svg
/upload/iblock/0be/1tssusuyqx3ow7le4v5m8ensiic9httb.jpg

ՏՏ ՈԼՈՐՏԻ ԿՐԹԱԿԱՆ ԱՄԵՆԱՄՅԱ ՄՐՑԱՆԱԿԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆԻՑ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁԱՆ ՀԱՐՈՒՍՏ ԱՎԱՐՈՎ․․․

Հայտնի են ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխության հաղթողները։Օրերս կայացավ «Սինոփսիս Արմենիա» ընկերության կողմից կազմակերպվող «ՏՏ ոլորտում ամենամյա կրթական պարգևի» 21-րդ մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը: Այս տարի մրցանակաբաշխության մասնակիցների թիվը 126 էր: Պարգևներ հանձնվեցին տարբեր անվանակարգերում («Գլխավոր մրցանակ», «Լավագույն ասպիրանտ», «Լավագույն մագիստրոս», «Լավագույն բակալավր», «Լավագույն սփյուռքահայ ուսանող» և «Լավագույն աշակերտ») հաղթող ճանաչված 36 մրցանակակիրների (27 ուսանող և 9 աշակերտ): «Քվանտ» վարժարանի սաները այս անգամ ևս չխախտեցին գեղեցիկ ավանդույթը և հարուստ ավարով վերադարձան այդ մրցանակաբաշխությունից։ Ուրախությամբ արձանագրենք, որ «Լավագույն աշակերտ» անվանակարգի 9 հաղթողներից 5-ը քվանտական պատանիներ են, ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողներ: Վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2025 թվականի շրջանավարտ Գագիկ Գևորգյանը, ով, ի դեպ, արդեն բացառիկ իրավունքով իր ուսումնառությունը շարունակում է աշխարհի կրթական առաջատար հաստատություններից մեկում՝ Օքսֆորդի համալսարանում, ճանաչվեց «Լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթող՝ ստանալով Առաջին կարգի մրցանակ։ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2025 թվականի շրջանավարտներ Նարեկ Գրիգորյանը և Վահագն Հովհաննիսյանը, ինչպես նաև նույն ծրագրի 12-րդ դասարանի սովորողներ Ալեքս Գրիգորյանն ու Գրիգոր Թոխյանը նույնպես ճանաչվեցին «Լավագույն աշակերտ» անվանակարգի հաղթող՝ ստանալով երկրորդ կարգի մրցանակ։Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր մրցանակակիրներին և մաղթում նորանոր նվաճումներ։

Փակել

close.svg
/upload/iblock/e8a/rai73owhwea6ln4vrgk51nkwmsvjdn8l.jpg

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Քվանտ» վարժարանը շարունակաբար ամրապնդում է իր հիմնարար առաքելությունը՝ լինել այն կրթօջախը, որտեղ ձևավորվում են ոչ միայն գիտելիքով զինված, այլև վստահելի, հայրենասեր ու պատասխանատու քաղաքացիներ։ Այդ մասին լավագույնս վկայում են ոչ թե վիճակագրական տվյալները, այլ իրական պատմությունները։

Տեսնել Ավելին

blue_vector_mini.svg
/upload/iblock/e8a/rai73owhwea6ln4vrgk51nkwmsvjdn8l.jpg

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

«Քվանտ» վարժարանը շարունակաբար ամրապնդում է իր հիմնարար առաքելությունը՝ լինել այն կրթօջախը, որտեղ ձևավորվում են ոչ միայն գիտելիքով զինված, այլև վստահելի, հայրենասեր ու պատասխանատու քաղաքացիներ։ Այդ մասին լավագույնս վկայում են ոչ թե վիճակագրական տվյալները, այլ իրական պատմությունները։Օրերս մեր շրջանավարտներից մեկը՝ Գագիկ Մաթոսյանը, որը ներկայումս ուսանում է արտերկրի հեղինակավոր բուհերից մեկում՝ Աբու Դաբիի Սորբոնի համալսարանում, Հայաստան վերադառնալով, օդանավակայանից ուղիղ եկավ վարժարան՝ ճամպրուկով, առանց որևէ այլ կանգառի։ Այս պարզ, բայց խորապես իմաստալից այցը դարձավ ամենաազդեցիկ գնահատականը կրթօջախի նկատմամբ ունեցած վստահության ու կապվածության։Ժամանակակից կրթական միջավայրում, որտեղ մրցակցությունն աճում է, իսկ արժեքները հաճախ փոփոխվում են, նման դրվագները հստակ վկայում են՝ վարժարանը ոչ միայն կրթում է, այլև ստեղծում է կայուն հարաբերություններ, վստահություն և երկարատև կապ իր սաների հետ։Երբ առաջին կանգառը հարազատ կրթօջախն է, դա մի պատմություն է, որ խոսում է արժեքների մասին, ևս մեկ անգամ հաստատում՝ վարժարանը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է արժեքներ, որոնք ժամանակի ընթացքում չեն խամրում։

Փակել

close.svg
/upload/iblock/395/e0pihwaovsg7yc7m6tlg24089muip4dk.jpg

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...

Օրերս «Քվանտ» վարժարանի 4-3 դասարանի սովորող Արամ Դովլաթյանը ներկայացրեց իր նախագծային աշխատանքը՝ «Ես ակտիվ եմ, քանի որ ճիշտ եմ սնվում և շատ եմ շարժվում» խորագրով։ Աշխատանքի ներկայացմանը ներկա էին 4-րդ դասարանցի սովորողները և ուսուցիչներ, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևեցին փոքրիկ հետազոտողի ելույթին։

Տեսնել Ավելին

blue_vector_mini.svg
/upload/iblock/f65/xeewnpxkdz49lu5gr5n9l6g6umpp11tt.jpg

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...

Օրերս «Քվանտ» վարժարանի 4-3 դասարանի սովորող Արամ Դովլաթյանը ներկայացրեց իր նախագծային աշխատանքը՝ «Ես ակտիվ եմ, քանի որ ճիշտ եմ սնվում և շատ եմ շարժվում» խորագրով։ Աշխատանքի ներկայացմանը ներկա էին 4-րդ դասարանցի սովորողները և ուսուցիչներ, որոնք մեծ հետաքրքրությամբ հետևեցին փոքրիկ հետազոտողի ելույթին։Իր աշխատանքում Արամը անդրադարձել էր կենսական կարևորության մի խնդրի՝ առողջ ապրելակերպին։ Նա պարզ ու համոզիչ ձևով ներկայացրեց, թե ինչպես են ճիշտ սնունդը և ֆիզիկական ակտիվությունը նպաստում մարդու առողջությանն ու առօրյա ակտիվությանը։ Սա փոքրիկ «քվանտականի» ոչ միայն մի ուսումնասիրության ներկայացումն էր, այլև կարևոր հորդոր ներկաներին հետևելու իր օրինակին՝ ընտրելով առողջ սովորություններ։ Արամ Դովլաթյանի աշխատանքը ևս մեկ անգամ ապացուցեց, որ նույնիսկ փոքր տարիքում հնարավոր է բարձրաձայնել կարևոր գաղափարներ և սեփական օրինակով նպաստել կյանքի որակի բարձրացմանը

Փակել

close.svg
/upload/iblock/bdd/8ekzy8s53h791lc21dfzdpc523caz8nb.jpg

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Ամանորի ջերմ ու լուսավոր տրամադրություն էր տիրում վարժարանի հիմնադիր դպրոցում, որտեղ օրերս կրթական լրացուցիչ ծառայություններից օգտվող փոքրիկները իրականացրին «Ամանորյա դիմակահանդես» խորագրով գեղեցիկ և հիշարժան միջոցառում։

Տեսնել Ավելին

blue_vector_mini.svg
/upload/iblock/bdd/8ekzy8s53h791lc21dfzdpc523caz8nb.jpg

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Ամանորի ջերմ ու լուսավոր տրամադրություն էր տիրում վարժարանի հիմնադիր դպրոցում, որտեղ օրերս կրթական լրացուցիչ ծառայություններից օգտվող փոքրիկները իրականացրին «Ամանորյա դիմակահանդես» խորագրով գեղեցիկ և հիշարժան միջոցառում։ Տոնական կերպարներով ու ժպիտներով զարդարված սենյակը լցված էր մանկական անկեղծ ուրախությամբ։ Փոքրիկները հանդես եկան Ամանորին նվիրված երգերով և ասմունքով՝ հիացնելով ներկաներին իրենց ազատ ու անկաշկանդ ելույթներով, արտիստիզմով և բեմական կեցվածքով։ Միջոցառման ընթացքում հնչեցին Ամանորին նվիրված բանաստեղծություններ ու երգեր, որոնք ստեղծեցին իսկական հեքիաթային մթնոլորտ։ Միջոցառման ամենատպավորիչ և սպասված պահը, իհարկե, Ձմեռ պապիկի հայտնվելն էր։ Նրա այցը իսկական տոն դարձավ փոքրիկների համար․ երգ ու ծիծաղի ուղեկցությամբ Ձմեռ պապիկը շնորհավորեց երեխաներին և նվերներ բաժանեց՝ կրկնապատկելով նրանց ուրախությունն ու տոնական հուզմունքը։ Ուշագրավ է, որ արդեն 5 տարի շարունակ դասվարի օգնական Տաթև Սարդարյանի նախաձեռնությամբ նմանատիպ բազմաթիվ միջոցառումներ են կազմակերպվում ողջ տարվա ընթացքում, որոնց շրջանակում փոքրիկ քվանտականները հնարավորություն են ստանում բացահայտելու և զարգացնելու իրենց ստեղծագործական ներուժը, հաղորդակցվելու բեմին և ներկայանալու հանրությանը՝ անկեղծ ու անմիջական տրամադրություններով։ Դիմակների հետևում՝ մանկական ժպիտներ և ամանորյա հրաշք․ առաջին դասարանի ամանորյա կախարդանքը կայացավ։ «Ամանորյա դիմակահանդեսը» ևս մեկ անգամ հաստատեց, որ նման նախաձեռնությունները ոչ միայն տոնական գեղեցիկ միջոցառումներ են, այլև կրթական ու դաստիարակչական կարևոր միջավայր, որտեղ երեխաները սովորում են ինքնարտահայտվել, աշխատել միասին և տոնի ջերմությանը հաղորդակից դարձնել միմյանց։ Հ․ Լ․ Հ․Գ․ Միջոցառման տեսագրությունը կարող եք դիտել հետևյալ հղումով՝ ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ :

Փակել

close.svg
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան