Նորություններ

Նորություններ

«ՀԱՅԱԳԻՏԱԿ - 2025» ՄՐՑՈՒՅԹԻ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

03.05.2025

   Հայագիտական գիտելիքների ամենամյա մրցույթի հանձնաժողովը (նախագահ՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Հովիկ Գրիգորյան, նախագահի տեղակալ՝ «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչ Հռիփսիմե Բայրամյան, պատասխանատու քարտուղար՝ ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմ. գիտ. թեկնածու Միքայել Մալխասյան) ամփոփել է սույն ուստարվա երկու փուլերի ընդհանուր արդյունքները՝ որոշելով հաղթողներին և նրանց շնորհվող մրցանակները. 4 աշակերտներ արժանացել են 1-ին, իսկ 7 հոգի՝ 3-րդ կարգի դիպլոմների։ Բացի այդ՝ 3 աշակերտների շնորհվել են խրախուսական Գովասանագրեր, ևս 4 հոգու՝ հայագիտական գրքեր։

    Հիմք ընդունելով մրցույթի արդյունքները՝ տնօրենությունը որոշել է հաջորդ ուսումնական տարվա համար միանվագ նպաստ տրամադրել դիպլոմների արժանացած սաներին։ Շնորհավորում ենք բոլոր մասնակիցներին և շնորհակալություն հայտնում՝ մեր հայրենիքի մասին փայլուն գիտելիքներ ցուցաբերելու համար։