Նորություններ

Նորություններ

ԵՎՍ ՄԵԿ ՈՒՐԱԽԱԼԻ ԼՈՒՐ ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՅԻՑ

14.05.2025

   Քվանտական պատանիները անդադար աշխատում են, մասնակցում տարբեր մրցույթների՝ չդադարելով զարմացնել իրենց կերպարներով հիացողներին:

   2025 թվականի ապրիլի 11-14-ը Հունաստանի Կրետե կղզում՝ Հերակլիոն քաղաքում, տեղի ունեցավ MRC (Minoan Robotsports Competition) մրցաշարը: HERO (Hellenic Educational Robotics Organization) ընկերության կողմից կազմակերպված Archery Kids 10-12 օլիմպիադային մասնակցում էր 26 թիմ՝ տարբեր երկրներից (Հայաստան, Հունաստան, Կիպրոս, Եգիպտոս, Ռումինիա և այլն)։

  Մեր հանրապետությունից արդեն 3 տարի է՝ խմբեր են մասնակցում օլիմպիադային, և 3 տարին էլ նշանավորվել է հաղթանակով: «Քվանտ» վարժարանը անմասն չի մնացել այդ հաղթանակներից. քվանտական պատանի Նվեր Ղուկասյանը 2024 և 2025 թվականներին հաղթել է։ Archery Kids 10-12 կատեգորիայում հայ ժողովրդի համար առանձնահատուկ նշանակություն ունեցող գետի անունով թիմը՝ Արաքսը, որի կազմում ընդգրկված երեք պատանիներից մեկն էլ Նվերն է, այս տարի ցույց տվեց լավագույն արդյունքը՝ զիջելով միայն հույներին և նվաճելով պատվավոր երկրորդ հորիզոնականը:

   Խմբի պատրաստած ռոբոտը պետք էր խփեր թիրախին։ Դաշտը 160 սմ էր, և կային հատուկ տեղեր, որտեղ դրվում էր թիրախը, և ռոբոտը կրակում։ Առաջադրանքը հիանալի կատարվեց:

   Թիմի ղեկավարն էր Մարտուն Պողոսյանը:

  Ջերմորեն շնորհավորում ենք Նվերին և մաղթում նորանոր հաղթանակներ: