Նորություններ

Նորություններ

ՓՈՔՐԻԿ ԾՌԵՐԻ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾԸ՝ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ՆՈՐՈՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

26.06.2025

     ՓՈՔՐԻԿ ԾՌԵՐԻ ՄԵԾ ՆԱԽԱԳԻԾԸ՝ «ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» ԷՊՈՍԸ ՆՈՐՈՎԻ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅԱՄԲ

Հերոսների ոգով ներշնչված՝ պատանի քվանտականները ներկայացնում են «Սասնա ծռեր» էպոսը։
     «Քվանտ» վարժարանի 5-3 դասարանի սովորողները՝ Նարե Ծուլիկյանը, Հայկ Հովհաննիսյանը և Դավիթ Կիրակոսյանը, դասղեկ և «Իմ հայրենիքը» առարկայի ուսուցիչ Հասմիկ Մանուչարյանի ղեկավարությամբ իրականացրել են տպավորիչ նախագծային աշխատանք, որի առանցքում         ժ«Սասնա ծռեր» էպոսի գլխավոր հերոսներն են։
     Նախագծի շրջանակում սովորողները ոչ միայն խորությամբ ուսումնասիրել են հայ ժողովրդական էպոսը, այլև ստեղծել են տեսանյութ, որտեղ արտահայտված են նրանց փայլուն գիտելիքներն ու արտիստական կարողությունները։ Տեսանյութում երեխաները մեծ ոգևորությամբ ներկայացնում են էպոսի հերոսների վարքն ու մտածողությունը՝ ժամանակակից ձևով փոխանցելով ազգային մշակույթի շունչը ։
    Պատանի քվանտականները մեծ խանդավառությամբ և պատասխանատվությամբ մարմնավորում են էպոսի հերոսներին՝ բացահայտելով նրանց կերպարային յուրահատկությունները, արժեքային համակարգը և հերոսական աշխարհընկալումը։
Երբ արվեստն ու գիտելիքը միաձուլվում են, հայ էպոսը կենդանանում է «Քվանտ» վարժարանում, ծնվում է էպոսային ներկայացում՝ «Սասնա ծռեր»՝ քվանտական փոքրերի մեծ մոտեցմամբ․․․
Քվանտ վարժարանում կրթությունը ոչ միայն տեղեկատվության փոխանցում է, այլ նաև արժեքների ձևավորում։ Այս նախագծի ներկայացումը վառ օրինակ է, թե ինչպես կարելի է դասարանական սովորական թեման վերածել իրական ստեղծագործական իրադարձության։
   Այսպիսի նախաձեռնությունները նպաստում են սովորողների ինքնագիտակցության բարձրացմանը, խոսքի մշակույթին և ստեղծագործական մտքի ձևավորմանը։ Հ․Լ․
Հ. Գ. Տեսանյութը կարող եք դիտել հետևյալ հղումով`