Նորություններ
IB World School
Մեր մասին Menu
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
Մեր մասին
Միջազգային բակալավրիատ Լիցենզիաներ և արտոնություններ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադա
21.01.2026

Ժաուտիկովյան միջազգային 22-րդ օլիմպիադա

 ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ
30.12.2025

ԱՄԱՆՈՐԻ ՈՒՂԵՐՁ

ԵՐԲ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԲԵՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ...
27.12.2025

ԵՐԲ ՔՎԱՆՏԱԿԱՆ ԲԵՄԸ ԴԱՌՆՈՒՄ Է ԳԱՂԱՓԱՐՆԵՐԻ ՀԱՐԹԱԿ...

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ
24.12.2025

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ԱՄԱՆՈՐԻ ՀԵՔԻԱԹԸ

Օսկանյանի անվան հուշամրցույթի արդյունքները
18.12.2025

Օսկանյանի անվան հուշամրցույթի արդյունքները

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...
17.12.2025

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ՝ ՄԵԾ ՈՒՂԵՐՁՈՎ...

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
17.12.2025

ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆԻՑ՝ ՈՒՂԻՂ ԴԵՊԻ ՎԱՐԺԱՐԱՆ. ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ԽՈՍՈՒՄ Է ԱՐԺԵՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից քվանտականները վերադարձան հարուստ ավարով․․․
26.11.2025

ՏՏ ոլորտի կրթական ամենամյա մրցանակաբաշխությունից քվանտականները վերադարձան հարուստ ավարով․․․

ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԵՐԳԸ
22.11.2025

ԱՐՎԵՍՏԻ ՈՒ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԲԱԶՄԱՇԵՐՏ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԱՅՍՊԵՍ ԾՆՎԵՑ ԵՐԳԸ

Ա ՏԱՌԻ  ԾՆՈՒՆԴԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՇԽԱՐՀ
27.10.2025

Ա ՏԱՌԻ ԾՆՈՒՆԴԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ. ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼԸ ԴԵՊԻ ԳԻՏԵԼԻՔԻ ԱՇԽԱՐՀ

1 2 … 46 »

ՎԱՐԺԱՐԱՆԻՑ՝ ՕՔՍՖՈՐԴ, UBC, UCL, ICL ԵՎ ԱՅԼՈՒՐ. ԳԻՏԵԼԻՔԻ ՈՒԺՈՎ ԵՎ IB ԴԻՊԼՈՄՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ

08.07.2025
ՎԱՐԺԱՐԱՆԻՑ՝ ՕՔՍՖՈՐԴ, UBC, UCL, ICL ԵՎ ԱՅԼՈՒՐ. ԳԻՏԵԼԻՔԻ ՈՒԺՈՎ ԵՎ IB ԴԻՊԼՈՄՈՎ ԴԵՊԻ ԱՇԽԱՐՀԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՆԵՐ

    Գիտելիքի ուժով քվանտականը բացում է աշխարհի դռները և մուտք գործում իր երազանքի համալսարանը:

    Սպասված լուրն ի վերջո ստացվել է․ հայտնի են ՄԲ «Դիպլոմա» ծրագրի 2024-25 ուստարվա շրջանավարտների ամփոփիչ գնահատականները, և ուրախությամբ պիտի արձանագրենք, որ այս ասպարեզում ևս քվանտականները ոչ միայն հետ չեն մնում աշխարհի կրթական զարգացումներից, այլև շատ դեպքերում գերազանցում են աշխարհում գրանցած արդյունքները:

    Երկու տարվա նվիրումով ու հետևողականությամբ իրականացված ուսումնառություն, տքնաջան աշխատանք և անսահման ձգտում, որոնք տվել են փայլուն պտուղներ, պսակվել աննկարագրելի հաջողությամբ։ Պատահական չէ, որ այս անգամ ևս վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողները հիմնականում արդարացրել են ուսուցիչների և իրենց սպասելիքները. նրանց քննական գնահատականների միջինը այս տարի ևս 4,5-5 միավորով բարձր է աշխարհի այլ դպրոցների նույն ծրագրով սովորողների քննական միջին գնահատականներից: Ուրախությամբ նշենք, որ այս տարվա ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտների շուրջ 30 %-ը ստացել է 40 և ավելի միավոր առավելագույն 45-ից: Անշուշտ, այս ոլորտին քաջածանոթ մարդիկ կհավաստեն, որ դա դժվարամատչելի բարձունք է և խոսում է ինչպես աշակերտների բացառիկ պատրաստվածության, այնպես էլ բարձրակարգ ուսուցիչների հոգատար ու սրտացավ աշխատանքի մասին։

   2011 թվականից հանրակրթության ոլորտում աշխարհի ամենահզոր կազմակերպության՝ Միջազգային բակալավրիատի անդամ դարձած «Քվանտ» վարժարանը հայկական առաջին դպրոցն է, որ իրականացնում է «Դիպլոմա» ծրագիրը և անդամակցության հենց առաջին տարվանից ապացուցել է, որ աշխարհի կրթական զարգացումներին համընթաց գործունեություն է կազմակերպում՝ դրանով նպաստելով աշխարհում մրցունակ մասնագետ պատրաստելու չափազանց կարևոր գործին:

   ՄԲ ծրագրի կրթական հարթակը պահանջում է ոչ միայն ակադեմիական խորքային պատրաստվածություն, այլև քննադատական մտածողություն, հետազոտական հմտություններ, սոցիալական պատասխանատվություն։ Այս տարվա արդյունքները ևս վկայում են, որ մեր սաները լիարժեք տիրապետում են անհրաժեշտ հմտություններին և պատրաստ են նորագույն մարտահրավերների։

    Ջերմորեն շնորհավորում ենք ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա՝ ավարտական փայլուն քննություններ հանձնած և արդեն աշխարհի մի շարք առաջատար համալսարաններ (Օքսֆորդ, UBC, UCL, ICL և այլն) ընդունված մեր շրջանավարտներին՝ խորապես համոզված լինելով, որ քվանտականի և հայ մարդու պատվի ու արժանապատվության շատ բարձր նշաձող պիտի սահմանեն նաև իրենց գործունեության մյուս փուլերում:                                                                                                                                                                                    

    Հ. Լ.

footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան