«Քվանտ» վարժարանի 7-4 դասարանի աշակերտուհի Արինա Մելիքյանը հաջողությամբ հանդես է եկել մեծ թենիսի՝ Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությունում՝ արժանանալով պատվոգրի։
Մրցաշարի ընթացքում Արինան ցուցադրել է բարձր պատրաստվածություն, կամք և մրցակցային ոգի՝ արժանապատվորեն ներկայացնելով ինչպես իրեն, այնպես էլ հարազատ կրթօջախն ու հայրենիքը։
Պատանի մարզուհու այս ձեռքբերումը կարևոր քայլ է նրա մարզական ճանապարհին և վկայում է նպատակասլացության ու հետևողական աշխատանքի մասին։
Վարժարանը մեծ խանդավառությամբ արձանագրում է իր սաների հաջողությունները և մաղթում Արինային նորանոր նվաճումներ միջազգային հարթակներում։
Հ. Լ.