«Քվանտ» վարժարանը՝ Երևանի դպրոցականների շախմատի օլիմպիադայի մրցանակակիր
Ս/թ մայիսի 7-ին ավարտվեց Երևանի դպրոցների միջև անցկացվող շախմատի օլիմպիադայի III փուլը, որտեղ հաջողությամբ հանդես եկավ նաև «Քվանտ» վարժարանի թիմը՝ զբաղեցնելով պատվավոր 3-րդ հորիզոնականը։
Երկօրյա մրցումների ընթացքում մասնակիցները ցուցադրեցին բարձր պատրաստվածություն, տրամաբանական մտածողություն և հաղթելու մեծ կամք։ «Քվանտ» վարժարանի թիմը ևս արժանապատվորեն ներկայացրեց վարժարանը՝ հաստատելով, որ շախմատը շարունակում է կարևոր տեղ զբաղեցնել քվանտականների կրթական և մտավոր զարգացման մեջ։
Վարժարանից օլիմպիադային մասնակցել են՝
Աղայան Գևորգ — 5-2 դասարան
Վահե Վարդանյան — 5-2 դասարան
Կայծակնային Ռոբերտ — 4-4 դասարան
Թիմի ղեկավարն է Ավետիք Աղամիրյանը։
Աշակերտները աշնանը կմասնակցեն արդեն հանրապետական փուլին՝ ներկայացնելով Երևանն ու «Քվանտ» վարժարանը։
Շնորհավորում ենք մեր աշակերտներին և նրանց ղեկավարին՝ մաղթելով նոր հաղթանակներ, հաջող մրցելույթներ և շարունակական ձեռքբերումներ։