IB World School
About Us Menu
Admission Schedule Contacts Online School
About Us
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library Admission Schedule Contacts Online School
EN
AM RU
Login login_arrow
Quantum College International Baccalaureate Documents and Licenses History News Announcements Rewards Careers at the School Library
Forgot
About Us News
×

Forgot your password? Our administration department will be happy to help — please get in touch with them.

News

The chess struggle ended with the victory of "Quantum" College.
01.04.2026

The chess struggle ended with the victory of "Quantum" College.

BRILLIANT VICTORY OF QUANTUM COLLEGE STUDENTS AT THE CAUCASIAN MATHEMATICAL OLYMPIAD
21.03.2026

BRILLIANT VICTORY OF QUANTUM COLLEGE STUDENTS AT THE CAUCASIAN MATHEMATICAL OLYMPIAD

ATHLETIC SUCCESS OF A QUANTUM COLLEGE STUDENT IN THE INTERNATIONAL ARENA...
21.03.2026

ATHLETIC SUCCESS OF A QUANTUM COLLEGE STUDENT IN THE INTERNATIONAL ARENA...

Two Medals for Quantum College at the International InfO(1)Cup Competition
18.02.2026

Two Medals for Quantum College at the International InfO(1)Cup Competition

Jubilee Session Dedicated to the 100th Anniversary of Vladimir Ghazakhentsyan
18.02.2026

Jubilee Session Dedicated to the 100th Anniversary of Vladimir Ghazakhentsyan

Vladimir Ghazakhentsyan: The Tireless Seeker of Historical Truth
18.02.2026

Vladimir Ghazakhentsyan: The Tireless Seeker of Historical Truth

22nd International Zhautykov Olympiad
21.01.2026

22nd International Zhautykov Olympiad

When the Quantum Stage Becomes a Platform of Ideas…
27.12.2025

When the Quantum Stage Becomes a Platform of Ideas…

ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ «Дети Содружества» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ

09.08.2025
ՀԱՅ ՊԱՏԱՆԻՆԵՐԻ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՂԹԱՆԱԿԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՍՊԱՐԵԶՈՒՄ. ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՊԱՏՎՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՐԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԸ «Дети Содружества» ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖՈՐՈՒՄՈՒՄ
«Քվանտ» վարժարանը շարունակաբար ընդգծում է միջազգային կրթական և մշակութային կառույցների հետ համագործակցության կարևորությունը՝ սերմանելով իր սաների մեջ ոչ միայն գիտելիք, այլև գլոբալ մտածողություն և ազգային ինքնագիտակցություն։ Այս տարի ևս վարժարանի սաները պատվով և ինքնատիպ ներկայացան «Дети Содружества» միջազգային երիտասարդական ֆորումում, որն անցկացվեց Բելառուսում՝ մեկտեղելով ԱՊՀ տարբեր երկրներից ժամանած հարյուրավոր պատանիների։
Հայկական պատվիրակությունը, որը կազմված էր «Քվանտ» վարժարանի ավագ դասարանի լավագույն սաներից, այս տարի ևս ղեկավարում էին վարժարանի աշխատակիցներ Սոս Աղամիրյանը և Արաքս Հովակիմյանը։ Երիտասարդ քվանտականները ոչ միայն գործուն մասնակցություն ունեցան ֆորումի շրջանակում կազմակերպված բազմաբովանդակ միջոցառումներին, այլև աչքի ընկան իրենց ինքնատիպ, գեղարվեստական և խոր բովանդակությամբ հանդեսով։
Քվանտականների ներկայացումը գերազանցեց ակնկալիքներն ու սահմանները։ Նրանք բեմ բարձրացան ոչ թե առանձին համարներով, այլ ամբողջական, սյուժետային լուծումով ձևավորված ազգային ներկայացմամբ, որը միախառնեց հայ ժողովրդի հոգեզմայլ երաժշտությունը, ազգային պարը, մշակութային գոհարներն ու պատմական հերոսականությունը։ Քանի որ այս տարի նշվում է ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը, պատանիները հատուկ ընդգծեցին հայ ժողովրդի դերը պատմական այդ հաղթանակում՝ ներկայացման մեջ ներառելով նաև այդ ժամանակաշրջանի շունչը։
Ուշագրավ է այն, որ քվանտականները նաև մի յուրահատուկ կամուրջ դարձան մշակույթների միջև։ Նրանք այլազգի իրենց հասակակիցներին սովորեցրին պարել հայկական պոպուրի, երգել թամզարա, գրել հայերեն տառեր, հասկանալ մեր լեզվի մի շարք բառերի իմաստները և գործածել այդ բառերը։ Սա ոչ միայն ուսուցում էր, այլև մշակութային դեսպանության փայլուն դրսևորում։
Ֆորումի կազմակերպիչների և մասնակիցների տպավորիչ գնահատականները չուշացան․ հայկական պատվիրակությունը դարձավ բոլորի ուշադրության կենտրոնում։ Նրանք հաջողեցրին ոչ միայն իրենց հայրենիքը ներկայացնել պատվով, այլև ազգային արժեքները հաղորդել համամարդկային հարթակին։
Միջազգային այսպիսի նախաձեռնություններ միանշանակ անփոխարինելի են՝ որպես հարթակ արժևորելու ազգայինը, ընդգծելու ինքնությունն ու ստեղծելու համերաշխության կամուրջներ աշխարհի պատանիների միջև։
«Քվանտ» վարժարանի սաները՝ ինչպես միշտ, ոչ միայն իրենց կրթական գիտելիքներով, այլև իրենց հոգու և մշակույթի ուժով են Հայաստանը ներկայացնում՝ արժանապատվորեն, խոնարհ և ինքնատիպ։
        Հ. Լ.


footer_logo
About Us
Admission
Schedule
Distance School

Contact Us

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 email info@quantum.am locationYerevan, Bagratunyats 23/2
PRIVACY POLICY

© 2026 Quantum College