Ապրիլի 20-ին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախաձեռնությամբ Հայաստանի շախմատի ակադեմիայում կայացավ 2026 թվականի Հայաստանի պատանիների և աղջիկների առաջնության եզրափակիչ մրցաշարի փակման հանդիսավոր արարողությունը։
Հպարտությամբ արձանագրում ենք, որ «Քվանտ» վարժարանի 5-2 դասարանի սան Գևորգ Աղոյանը ճանաչվել է Հայաստանի Մ12 տարեկանների շախմատի չեմպիոն՝ արժանանալով Աշխարհի և Եվրոպայի առաջնություններին մասնակցելու պատվավոր ուղեգրերին։
Հայ մեծ շախմատիստ Տիգրան Պետրոսյանը մի առիթով ասել է․ «Ես խորապես համոզված եմ, որ չնայած շախմատը խաղ է, բայց այնտեղ ոչ մի պատահական բան չի լինում»։ Այս միտքը լավագույնս բնութագրում է Գևորգի անցած ճանապարհը․ նա աչքի է ընկնում աշխատասիրությամբ, հետևողականությամբ և նպատակասլացությամբ։ Դեռևս 6 տարեկանից մասնակցելով շախմատի մրցաշարերի՝ նա արդեն ունի նշանակալի հաջողություններ և մրցանակներ։
Գևորգի հաղթանակը ոչ միայն անհատական ձեռքբերում է, այլև ոգեշնչման աղբյուր է նրա համադասարանցիների և ուսուցիչների համար։ Հաճելի է տեսնել, որ «Քվանտ»-ի սաները շարունակաբար գրանցում են բարձր արդյունքներ տարբեր ոլորտներում։
Մաղթում ենք Գևորգ Աղոյանին նորանոր հաղթանակներ միջազգային ասպարեզում և վստահ ենք, որ նրա անունը դեռ բազմիցս կհնչի հայկական շախմատի հաղթանակների շարքում։