ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ՀԱՂԹԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․
26.09.2020
Երեք քվանտական և երեք մեդալ։ Ուսումնական տարվա փայլուն մեկնարկը տրված է և փառահեղ ընթացքով շարունակվում է։
2020 թ. սեպտեմբերի 13-23-ն առցանց անցկացվել է Ինֆորմատիկայի միջազգային 32-րդ օլիմպիադան: Օլիմպիադային մասնակից 87 երկրի 343 դպրոցականների պայքարում քվանտականները լավ արդյունք են արձանագրել․ մեդալների ընդհանուր հաշվարկում Հայաստանը Հնդկաստանի հետ կիսում է 23-րդ հորիզոնականը։ «Քվանտ» վարժարանի՝ մեր հանրապետությունը ներկայացնող 3 մասնակիցն էլ արժանացել են մեդալների․ 12-րդ դասարանի սովորող Սամվել Անդրեասյանը նվաճել է արծաթե, իսկ Արայի Խալաթյանը (10-րդ դասարան) և Ալեքսանդր Աբելյանը (11-րդ դասարան)՝ բրոնզե մեդալներ։
Քվանտական օլիմպիականները իրենց երախտագիտությունն են հայտնում ԵՊՀ ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի դասախոս Արմեն Անդրեասյանին և նույն ֆակուլտետի մագիստրոս Լևոն Մուրադյանին։ Օլիմպիադան պետք է տեղի ունենար Սինգապուրում հուլիսին, սակայն համավարակի պատճառով այն նախ հետաձգվել էր մինչև սեպտեմբեր, ապա որոշում էր կայացվել անցկացնել առցանց։
Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ մեր օլիմպիականներին, թե՛ նրանց հաղթանակի բերկրանքը վայելողներին․․․