Նորություններ

Նորություններ

Քվանտական Չիթչյան եղբայրները մեր նորօրյա հերոսների շարքում են․․․

03.11.2020

«Քվանտ» վարժարանի բազում շրջանավարտներ եռանդուն կերպով մասնակցում են մեր նորօրյա հաղթանակների կերտմանը։ Հարազատ եղբայրներ Սևան և Դավիթ Չիթչյանները բացառություն չեն։ Վարժարանը ավարտելուց հետո նրանք ուսումնառությունը շարունակել են Հայաստանի պետական բժշկական համալսարանում և այս օրերին իրենց սրբազան պարտքն ու առաքելությունն են համարում լինել առաջնագծում, մասնագիտական աջակցություն ցուցաբերել թշնամու դեմ անհավասար պայքարում վիրավորված մեր հայրենակիցներին։  
Սևան Չիթչյանը շտապօգնության բժիշկ է։ Իրենց գործի մասին պատմող ռեպորտաժում Սևանը իր գրագետ ու հավասարակշված խոսքով ներկայացնում է պատերազմի ժամանակ համեստորեն իրենց գործն անող մասնագետների մի օղակի, որոնք կյանքեր են փրկում թիկունքում։
Բուժծառայության լեյտենանտ Դավիթ Չիթչյանը օրերս հակառակորդի կրակի տակից դուրս է բերել մեր վիրավոր զինծառայողներին, տեղափոխել թիկունք և ցուցաբերել 1-ին բուժօգնություն: Արցախի ՊԲ-ի կողմից նա ներկայացված է «Արիության համար» մեդալի:
Ճանաչենք բազում կյանքեր փրկող իսկական հայերին՝ մեր նորօրյա հաղթանակները կերտողներին․․․
Փա՛ռք ձեզ, տղանե՛ր, հպարտանում ենք ձեզանով․․․