«Քվանտ» վարժարանի 4-3 դասարանի աշակերտ Գոռ Հակոբյանը իր նպատակասլացությամբ, կարգապահությամբ և աշխատասիրությամբ արդեն իսկ նշանակալի հաջողություններ է գրանցում սպորտային ոլորտում։ Նա հաճախում է Հայաստանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայի կարատեի դպրոց, որը Հայաստանում WKF և EKF միջազգային կառույցների կողմից ճանաչված միակ պաշտոնական ֆեդերացիան է։
Գոռի մարզիչն է Հայաստանի կարատեի ազգային հավաքականի մարզիչ Սարգիս Հովսեփյանը։ Չնայած իր փոքր տարիքին՝ Գոռն արդեն կրում է 5-րդ դանի մարզիկի կոչումը և վստահ քայլերով շարունակում է իր մարզական առաջընթացը։
Վերջին տարիներին նա ունեցել է մի շարք տպավորիչ հաջողություններ․
2025 թվականին դարձել է Հայաստանի Հանրապետության չեմպիոն,
2025 թվականի նոյեմբերին Վրաստանում անցկացված միջազգային մրցաշարում զբաղեցրել է պատվավոր 1-ին տեղը, իսկ 2026 թվականի մայիսի 10-ին կայացած «Հայաստանի գավաթ 2026» մրցաշարում նվաճել է գավաթը՝ հերթական անգամ ապացուցելով իր բարձր պատրաստվածությունն ու մարտական ոգին։
Գոռ Հակոբյանի հաջողությունները ոգեշնչում են իր հասակակիցներին և մեծ հպարտություն են «Քվանտ» վարժարանի համար։ Նրա օրինակն ապացուցում է, որ աշխատասիրությունն ու նպատակասլացությունը միշտ բերում են հաղթանակների։
Սրտանց շնորհավորում ենք Գոռին և մաղթում նոր նվաճումներ, ուժ, կամք և անսպառ հաղթանակներ թե՛ մարզական, թե՛ ուսումնական կյանքում։