Նորություններ

Նորություններ

22 ՀԱՂԹՈՂ ՄԵԿ ՕԼԻՄՊԻԱԴԱՅԻՑ․․․

27.02.2021

Դպրոցականների առարկայական օլիմպիադաների վերջին՝ հանրապետական փուլի մեկնարկը տրված է։ Առաջինը մաթեմատիկայի օլիմպիադան է։ Քվանտականները այս անգամ ևս չխախտեցին տասնամյակների գեղեցիկ ավանդույթը։
5 առաջին կարգ, 3 երկրորդ կարգ, 4 երրորդ կարգ, 10 գովասանագիր։ «Քվանտ» վարժարանի 5-12-րդ դասարանների օլիմպիական քվանտականները ահա այսպիսի հարուստ ավարով են վերադարձել մաթեմատիկայի օլիմպիադայի հանրապետական փուլից։
Առաջին կարգի դիպլոմների են արժանացել Էդգար Գրիգորյանը (5-2), Ալեքս Գրիգորյանը (7-5), Քրիստինա Հայրապետյանը (7-5), Աղասի Դարբինյանը (8-5), Լորետա Արզումանյանը (12-ՄԲ)։
Երկրորդ կարգ են ստացել Տիգրան Հախեյանը  (5-2), Գագիկ Գևորգյանը (8-4), Վահագն Գրիգորյանը (9-4)։
Երրորդ կարգի են արժանացել Հրանտ Սարգսյանը (5-2), Հովհաննես Քեշիշյանը (7-5),  Ռազմիկ Պարզյանը (10-2), Ալեքսանդր Աբելյանը (12-1)։
Գովասանագրով պարգևատրվել են Էդգար Միքայելյան (6-1), Ռուբեն Օհանջանյան (6-1), Մերի Քոչարյանը (6-2), Վարուժան Նիկողոսյանը (6-4), Միքայել Դարբինյանը (6-4), Գրիգոր Թոխյանը (7-4), Տիգրան Գևորգյանը (7-5), Մանե Վարդանյանը (8-4), Համլետ Պետրոսյանը (10-2), Արայի Խալաթյանը (11-1)։
Փայլուն հաղթանակի համար ջերմորեն ողջունում ենք բոլոր հաղթողներին, նրանց ուսուցիչներին, վարժարանի մաթեմատիկայի ամբիոնի բոլոր աշխատակիցներին և մաղթում, որ տրված հաղթական մեկնարկը շարունակվի նաև մյուս առարկաների դեպքում։