Նորություններ

Նորություններ

ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁ

07.04.2021

Սիրելի´ կանայք, մայրեր և քույրեր, Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորում ենք ձեզ։
Մայրանալու մեծագույն շնորհը ի վերուստ տրված է կնոջը, և դա փայլուն հնարավորություն է առնչվելու աստվածային արարման բերկրանքին։ Մայրական աղոթքով ու օրհնությամբ է սկսվում յուրաքանչյուր նախաձեռնություն, մոր կերպարով են չափվում բարին, լավն ու գեղեցիկը։
Չափազանց արժևորելով ձեր անգնահատելի դերն ընտանիքում, աշխատավայրում և հանրային կյանքում՝ երախտագիտության, գնահատանքի ու մեծարանքի խոսքեր ենք հղում ձեզ։
Գարնանային այս հիանալի տոնի կապակցությամբ մաղթում ենք ձեզ քաջառողջություն, ընտանեկան սեր և ջերմություն, հաղթանակներ ու նվաճումներ թե՛ աշխատանքում, թե՛ անձնական կյանքում, եռանդուն ու արդյունավետ գործունեություն, կանացի հմայք ու գեղեցկություն։
Սիրե՛ք, եղե՛ք սիրված և մի՛շտ ժպտացեք․․․
Տնօրենություն