Նորություններ

Նորություններ

Տաղանդավոր քվանտականներ բացահայտվեցին անգամ պատերազմից ու համավարակից հետո․․․

11.04.2021

Գարնան զարթոնքը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց տոնական մեծ համերգով։ Կանանց միջազգային օրան նվիրված տոնական գեղեցիկ համերգը նաև «Որոնում ենք տաղանդներ» մրցույթի ամփոփումն էր։
    Հնչեցին ոչ միայն մրցույթում հաղթած մասնակիցների կատարումները, այլև խրախուսական պարգևների արժանացածները։ Հնչեցին նաև կատարումներ, որոնք նվիրվեցին վարժարանի ուսումնական գծով փոխտնօրեն, կենսաբանության ամբիոնի վարիչ Լևոն Ասատրյանի ծննդյան 70-ամյակին։              
    Տեղի ունեցավ նաև մրցույթի՝ տարբեր անվանակարգերում («Երգ», «Պար», «Գործիքային կատարում», «Ասմունք», «Նկարչություն») հաղթած քվանտականների պարգևատրվան արարողություն։ Ուրախալին այն է, որ անվանակարգերի մեծ մասում պատվավոր «Առաջին կարգ» ստացան մեկից ավելի քվանտականներ։
    Լեփ-լեցուն դահլիճը, հանդիսատեսի բուռն ծափահարությունները փայլուն վկայությունն են այն բանի, որ տոնն իրոք ստացվել է, իսկ ֆիզիկայի ուսուցչուհի Բ․ Դավթյանի կազմակերպած «Որոնում ենք տաղանդներ» մրցույթը՝ կայացել։