«Քվանտ» վարժարանի ուսուցիչը ստեղծում է և սովորեցնում․․․
27.04.2021
«Քվանտ» վարժարանում մեծապես կարևորում են ոչ միայն ուսուցման գործընթացը, այլ նաև դրա արդյունավետ կազմակերպմանն ուղղված մի շարք քայլեր։ Դրա փայլուն վկայություններից է այն, որ վարժարանի շատ ուսուցիչներ ստեղծում են մի շարք ձեռնարկներ, գրքեր։
Լույս է տեսել «Քվանտ» վարժարանի հայոց լեզվի և գրականության ամբիոնի բարձրակարգ և արհեստավարժ մասնագետ Կարինե Ասատրյանի գիրքը՝ «Բառերի գունագեղ աշխարհում»։ Այն նախատեսված է միջին տարիքի երեխաների, հայոց լեզվի ուսուցիչների, նաև հայերենով հետաքրքրվողների համար։ Տեքստային առաջադրանքները, խմբային աշխատանքները և հետաքրքրաշարժ վարժությունները կօգնեն բացահայտելու բառերի խորհրդավոր աշխարհը, հարստացնելու մայրենի լեզվի գիտելիքները, խթանելու և զարգացնելու պատկերավոր մտածողություն։ Բազմաշերտ ու բազմապիսի առաջադրանքներով հագեցած գիրքն էլ ավելի ամբողջական ու ընդգրկուն տեսք է ստանում պայծառ գույներով հագեցած էջերի շնորհիվ։
«Քվանտ» վարժարանում կազմակերպվեց գրքի շնորհանդեսը, որին մասնակցում էին ոչ միայն հայոց լեզվի ու գրականության, այլև մյուս ամբիոնների աշխատակիցներ։ Ելույթ ունեցողները իրենց խոսքում մեծապես կարևորեցին գրքի լույսընծայումը՝ հեղինակին մաղթելով նորանոր հաղթանակներ, նվաճումներ։