Ինֆորմատիկ քվանտականները նորից նվաճեցին օլիմպիական բարձունքը․․․
09.06.2021
«Ինֆորմատիկա» առարկայից քվանտականների նվաճումները ակնհայտ են ոչ միայն մեր հանրապետությունում, այլ նաև միջազգային ասպարեզում։
Ավարտվեց Ասիայի և Խաղաղօվկիանոսյան երկրների ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադան (APIO): Կազմակերպիչ երկիրն էր Ինդոնեզիան։ APIO-ն անց է կացվում օնլայն։ Օլիմպիադայիում Հայաստանը ներկայացնում էին 11 դպրոցական, որոնցից երկուսը՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Ալեքսանդր Աբելյանը և 11-րդ դասարանի աշակերտ Արայի Խալաթյանը, նվաճեցին բրոնզե մեդալներ։
Ջերմորեն շնորհավորում ենք նրանց և բոլոր քվանտականներին՝ մաղթելով նորանոր նվաճումներ։