Դասախոսության թեման կենսական նշանակություն ուներ
23.06.2021
ԵՊՀ-«Քվանտ» վարժարան արդյունավետ համագործակցության ևս մեկ վկայություն արդեն իրողություն է:
«Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ պ.գ.թ., դոցենտ Միքայել Մալխասյանի նախաձեռնությամբ կազմակերպված դասախոսությունների շարքի երկրորդ հանդիպումը երկար չսպասեցրեց: Ս.թ. հունիսի 17-ին կայացած առցանց երկրորդ դասախոսության թեման՝ «Թուրքիայի քաղաքականությունը ՀՀ նկատմամբ 1991-2021թթ.», հիանալի ներկայացրեց ԵՊՀ թյուրքագիտության ամբիոնի ասիստենտ, պ.գ.թ. Վարուժան Գեղամյանը:
Կենսական նշանակություն ունեցող թեմա էր ընտրված, որի վերաբերյալ լրջագույն գիտելիքներ ունենալը իրեն հարգող յուրաքանչյուր մտավորականի համար չափազանց կարևոր է հատկապես մեր օրերում:
Այս անգամ ևս հանդիպում-դասախոսությանը, բացի պատմության ամբիոնի աշխատակիցներից, սիրով մասնակցեցին նաև վարժարանի այլ ամբիոնների մի շարք աշխատակիցներ: