Նորություններ

Նորություններ

Այս անգամ էլ երկու մասնակից և երկու մեդալ

02.07.2021

Օլիմպիական քվանտականները երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով․ մշտապես բացահայտում և գրավում են նորանոր բարձունքներ՝ հարստացնելով իրենց օլիմպիական մեդալների հարուստ զինանոցը։ Ասվածի վառ վկայությունն են վարժարանի սովորողներ Ալեքսանդր Աբելյանի (12-րդ դասարան) և (11-րդ դասարան) փայլուն մրցելույթները միջազգային կարևոր և բարդ մի ստուգատեսում։
Օրերս ավարտվեց դպրոցականների ամենակարևոր մրցույթը՝ ինֆորմատիկայի միջազգային օլիմպիադան (IOI), որին մասնակցում էր 88 երկիր։
Մեր հանրապետությունը ներկայացնող 4 մասնակիցներից երկուսը քվանտականներ են։ Հենց նրանք էլ արժանացել են Հայաստանին բաժին հասած երեք մեդալներից երկուսին․ Ալեքսանդր Աբելյանը նվաճել է արծաթե, իսկ Արայի Խալաթյանը՝ բրոնզե մեդալներ։
Տղաները ոչ մի րոպե չեն բավարարվում ունեցածով և նորանոր նվաճումներ են արձանագրում միջազգային տարբեր օլիմպիադաներով՝ հպարտության ու ոգևորության նոր պահեր պարգևելով բոլորիս։
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր քվանտականներին։