Նորություններ

Նորություններ

Պատմագիտական թեմայով չորրորդ դասախոսությունը շատ հարցերի պատասխաններ ամփոփեց․․․

02.07.2021

Ուստարվա ավարտը և ամառային թեժ շոգը ամենևին էլ չեն խանգարում քվանտականներին, որ մեծ ջերմեռանդությամբ մասնակցեն մեկը մյուսից հետաքրքիր թեմաներով տարբեր դասախոսությունների։
«Քվանտ» վարժարանի պատմության ամբիոնի վարիչ պ․գ․թ․ Միքայել Մալխասյանի նախաձեռնությամբ մեկնարկել է առցանց դասախոսությունների շարքը, որի չորրորդ հանդիպման թեման նույնպես չափազանց կարևոր էր։
Ս․ թ․ հուլիսի 1-ին առցանց դասախոսությամբ հանդես եկավ ԵՊՀ միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնի ասիստենտ, պ․գ.թ․ Էրիկ Դավթյանը «Վրաստան-Հայաստան հարաբերությունները 1991-2021 թթ.» թեմայով։ Դասախոսությունների շարքը ի սկզբանե նախատեսված էր վարժարանի պատմության ամբիոնի աշխատակիցների համար, սակայն ուրախալին այն է, որ բոլոր դասախոսություններին էլ գործուն մասնակցություն ունեն նաև վարժարանի մյուս ամբիոնների աշխատակիցները։
Հարևան պետությունների հետ ճիշտ քաղաքականություն կառուցելը տարածաշրջանում հաջողության հասնելու կարևորագույն գրավականներից է։ Բանախոսի ընդգրկուն և համապարփակ դասախոսությունը բազում հարցերի պատասխաններ տվեց։