Նորություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

ՀԱՂԹԱԿԱՆ ԴԱՓՆԻՆ ՆՎԱՃՈՒՄ Է ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․
07.08.2021

ՀԱՂԹԱԿԱՆ ԴԱՓՆԻՆ ՆՎԱՃՈՒՄ Է ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․

Քվանտականները տարբեր առիթներով բազմիցս ապացուցել են, որ մրցունակ են ոչ միայն գիտությունների, այլ նաև արվեստի ասպարեզում։...

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՂՋԻԿ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ․․․
07.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՂՋԻԿ ՄԵԴԱԼԱԿԻՐ ՈՒՆԻ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՅՈՒՄ․․․

Ավարտվեց «Մաթեմատիկա» առարկայի միջազգային 62-րդ օլիմպիադան։ Համավարակով պայմանավորված՝ միջազգային մրցույթներն այս տարի ա...

ՔԻՄԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԱՐԴԵՆ 3-ՐԴ ՆՎԱՃՈՒՄՆ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ․․
07.08.2021

ՔԻՄԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ԱՐԴԵՆ 3-ՐԴ ՆՎԱՃՈՒՄՆ Է ԱՐՁԱՆԱԳՐՈՒՄ․․

«Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի սովորող Լեոնիդ Ասատրյանը վերջին ամիսներին արդեն 3-րդ անգամ է հպարտության ու բերկրանքի պ...

ՀԱՂԹԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․
07.08.2021

ՀԱՂԹԱԿԱՆ ՏԱՐԻՆ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․

Ֆիզիկայի 51-րդ միջազգային օլիմպիադան ևս հաղթական էր քվանտականների համար։ Վարժարանի մեկ մասնակիցը ձեռնունայն չի վերադարձե...

Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ հենց դրանց շնորհիվ են ծնվում փայլուն գաղափարներ․․․
26.07.2021

Աղավնաձորյան կառուցողական քննարկումներ և արդյունավետ համագործակցություն․ հենց դրանց շնորհիվ են ծնվում փայլուն գաղափարներ․․․

Ավարտվեց ուսումնական ևս մեկ տարի, որը, սակայն, էապես տարբերվում էր՝ պայմանավորված աշխարհին պատուհասած համավարակով և 44-օ...

ՀԱՂԹԱԿԱՆ ԱՄԱՌԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․
16.07.2021

ՀԱՂԹԱԿԱՆ ԱՄԱՌԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․

Օլիմպիական քվանտականները քուն ու դադար չունեն․ նրանք մեծ եռանդով ու ջանասիրությամբ անընդհատ պարապում են և հարազատ կրթօջա...

ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԲԱՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ Է․․․
16.07.2021

ԱՊԱԳԱ ԻՐԱՎԱԲԱՆ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ ՓԱՅԼՈՒՆ ԱՐՎԵՍՏԱԳԵՏ Է․․․

«Քվանտ» վարժարանում ուսանում են պատանիներ, որոնք փայլում են ոչ միայն իրենց ակադեմիական գիտելիքներով, այլև արվեստի նկատմա...

Ծանր ուստարվա քաղցր պտուղները․ քվանտականը դարձյալ աշխարհի առաջատարների շարքերում է․․․
12.07.2021

Ծանր ուստարվա քաղցր պտուղները․ քվանտականը դարձյալ աշխարհի առաջատարների շարքերում է․․․

2020-21 ուստարին հագեցած էր ծանր կորուստներով, հոգեմաշ ապրումներով։ Դեռ նախորդ ուստարվանից աշխարհին պատուհասած համավարակ...

Պատմագիտական թեմայով չորրորդ դասախոսությունը շատ հարցերի պատասխաններ ամփոփեց․․․
02.07.2021

Պատմագիտական թեմայով չորրորդ դասախոսությունը շատ հարցերի պատասխաններ ամփոփեց․․․

Ուստարվա ավարտը և ամառային թեժ շոգը ամենևին էլ չեն խանգարում քվանտականներին, որ մեծ ջերմեռանդությամբ մասնակցեն մեկը մյու...

Այս անգամ էլ երկու մասնակից և երկու մեդալ
02.07.2021

Այս անգամ էլ երկու մասնակից և երկու մեդալ

Օլիմպիական քվանտականները երբեք չեն բավարարվում իրենց ունեցածով․ մշտապես բացահայտում և գրավում են նորանոր բարձունքներ՝ հա...

« 1 … 34 35 36 … 46 »

Ծանր ուստարվա քաղցր պտուղները․ քվանտականը դարձյալ աշխարհի առաջատարների շարքերում է․․․

12.07.2021
Ծանր ուստարվա քաղցր պտուղները․ քվանտականը դարձյալ աշխարհի առաջատարների շարքերում է․․․
2020-21 ուստարին հագեցած էր ծանր կորուստներով, հոգեմաշ ապրումներով։ Դեռ նախորդ ուստարվանից աշխարհին պատուհասած համավարակը, ապա հայ ժողովրդի համար լրջագույն փորձություն դարձած պատերազմը սասանել էին բոլորի հոգեկան անդորրը, և թվում էր՝ այդ ամենը իր բացասական անդրադարձը պիտի ունենա նաև ուսումնական գործընթացի արդյունավետ կազմակերպման վրա։ Քվանտականները, սակայն, այդ ողբերգական իրադարձություններից անմասն չմնալով, տարբեր հարցերում ամեն կերպ օգտակար լինելով հանդերձ, ոչ մի րոպե չդադարեցրին ուսումնական գործընթացը, ավելին՝ չթուլացրին աշխատանքի տեմպը, չնվազեցրին արդյունավետությունը։ Դրա վառ վկայությունը ՄԲ «Դիպլոմա» ծրագրի այս տարվա շրջանավարտների ավարտական քննությունների՝ օրերս ստացած գերազանց արդյունքներն են։ Ըստ այդ արդյունքների՝ «Քվանտ» վարժարանի՝ ՄԲ «Դիպլոմա» ծրագրով սովորող 19 աշակերտից 2-ը ստացել են առավելագույն՝ 45 միավոր։ Իբրև հավելում նշենք, որ նմանատիպ արդյունք աշխարհի ՄԲ դպրոցներում մի քանի տարին մեկ կարողանում է արձանագրել միայն սովորողների 0,02 %-ը։ Եվս 2 քվանտական վաստակել է 44 միավոր, ինչը նույնպես փայլուն արդյունք է։ Սովորողների 37%-ը ստացել է 40-45 միավոր, 95%-ը՝ 34-ից բարձր։ «Քվանտ» վարժարանի միջազգային ծրագրով սովորողների այս տարվա միջին գնահատականը 38,47 է այն դեպքում, երբ աշխարհի միջինը 33, 02 է։ Ներկայացված թվերը առավել քան խոսուն են և մեկ անգամ ևս հաստատում են, որ «Քվանտ» վարժարանը, քվանտականը մրցունակ են ոչ միայն ՀՀ հանրակրթության ոլորտում, այլ նաև աշխարհի կրթական զարգացումներում։ Հարկ է նշել, որ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի սովորողների մեծամասնությունը արդեն իսկ հրավերներ ունի աշխարհի մի շարք առաջատար համալսարաններից և շուտով համալրելու է այդ համալսարանների լավագույն ուսանողների շարքերը։ Ուզում ենք հավատալ, որ աշխարհում մրցունակ մասնագետներ դառնալուց հետո քվանտականները կվերադառնան հայրենիք և իրենց մասնագիտական որակներով մեծապես կնպաստեն մեր երկրի վաղվա լուսավոր ու պայծառ օրվա կերտմանը։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան