ՀԱՂԹԱԿԱՆ ԱՄԱՌԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․․․
16.07.2021
Օլիմպիական քվանտականները քուն ու դադար չունեն․ նրանք մեծ եռանդով ու ջանասիրությամբ անընդհատ պարապում են և հարազատ կրթօջախին, բարեկամներին պարգևում նոր հաղթանակների բերկրալից հերթական պահերը։
Օրերս ամփոփվեցին կիրառական կենսաբանության՝ Ինդոնեզիայում կայացած միջազգային օլիմպիադայի արդյունքները։ Հայաստանը ներկայացնող 5 մասնակիցներն էլ անցան հիմնական փուլ և արժանացան մեդալների (1 ոսկի, 2 արծաթ, 2 բրոնզ)։ Նրանց մեջ է նաև «Քվանտ» վարժարանի 10-րդ դասարանի սովորող Լեոնիդ Ասատրյանը։ Աշխարհի շուրջ 20 երկրի 150 մասնակիցների հետ մրցելով՝ պատանի կենսաբան քվանտականը փայլուն դրսևորեց իրեն և արժանացավ արծաթե մեդալի։
Հիշեցնենք, որ Լեոնիդը վերջերս հաղթանակով էր վերադարձել նաև քիմիայի՝ 55-րդ Մենդելեևյան միջազգային օլիմպիադայից՝ արժանանալով բրոնզե մեդալի։
Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ Լեոնիդին, թե՛ մյուս մեդալակիրներին և մաղթում նորանոր հաղթանակներ․․․