Նորություններ

ՀԱՂԹԱԿԱՆ ԴԱՓՆԻՆ ՆՎԱՃՈՒՄ Է ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆԸ․․․

07.08.2021

Քվանտականները տարբեր առիթներով բազմիցս ապացուցել են, որ մրցունակ են ոչ միայն գիտությունների, այլ նաև արվեստի ասպարեզում։ Հերթական փայլուն վկայությունը երկար չի սպասեցնում։

«Քվանտ» վարժարանի 3-րդ դասարանի սովորող Նանե Աղամիրյանը, որ նաև Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի դաշնամուրային բաժնի սան է, գերազանց է հանդես եկել Լեոպոլդ Բելլանի անվան միջազգային երաժշտական-դրամատիկական մրցույթում՝ արժանանալով պատվավոր առաջին մրցանակին։
Նանեն նաև առաջին կարգի մրցանակների է արժանացել Իտալիայում կայացած "Future Stars" միջազգային օնլայն մրցույթ-փառատոնում, ????️Ռուսաստանում կայացած "ARS   ASTRA" օնլայն մրցույթում,
????️Սերբիայում կայացած "Word Open" օնլայն մրցույթում։

Ջերմորեն շնորհավորում ենք Նանեին և նրան մաղթում փառահեղ նորանոր նվաճումներ բոլոր ասպարեզներում․․․