Նորություններ

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ ․․․

07.08.2021

Հաղթող քվանտականը երբեք չի բավարարվում արձանագրած հաջողություններով, մշտապես նվաճում է նորանոր բարձունքներ։ Ասվածի վառ վկայությունը «Քվանտ» վարժարանի 7-րդ դասարանի սովորող Ալեքս Գրիգորյանի գործունեությունն է արվեստի ասպարեզում․ Ալեքսի փառահեղ հաղթանակների շքերթը շարունակվում է․․․

Երևանի Ստ. Ջրբաշյանի անվան երաժշտական դպրոցի լարային բաժնի թավջութակի դասարանի աշակերտ Ալեքս Գրիգորյանը (դասատու՝ պրոֆեսոր Արամ Թալալյան, կոնցերտմայստեր՝ Սյուզի Առաքելյան) փայլուն հանդես եկավ 《Մեդիչի》 միջազգային երաժշտական մրցույթում և արժանացավ առաջին պատվավոր մրցանակին։

Ուրախությամբ արձանագրենք, որ սա Ալեքսի առաջին հաղթանակը չէ։

Ջերմորեն շնորհավորում ենք միջազգային և տեղական մի շարք մրցույթների դափնեկիր քվանտականին և նորանող հաղթանակներ մաղթում․․․