Նորություններ
Մեր մասին
Ընդունելություն Դասացուցակ Կապ Հեռավար դպրոց
AM toggle language
RU ru_flag EN en_flag
Մուտք login_arrow
Միջազգային բակալավրիատ Փաստաթղթեր և լիցենզիաներ Պատմություն Նորություններ Հայտարարություններ Աշխատանք վարժարանում Գրադարան
Մոռացե՞լ եք
Մեր մասին Նորություններ
×

Մոռացե՞լ եք ձեր գաղտնաբառը։ Մեր ադմինիստրացիայի բաժինը սիրով կօգնի ձեզ — խնդրում ենք կապ հաստատել նրանց հետ։

Նորություններ

Ժամանակակից մանկագիրը «Քվանտ» վարժարանում է․․․
06.10.2021

Ժամանակակից մանկագիրը «Քվանտ» վարժարանում է․․․

«Քվանտ» վարժարանում մշտապես կարևորում են գրքի, գրականության և սովորող ընթերցողի միջև կապը, ու պարբերաբար միջոցառումներ ե...

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․
05.10.2021

ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ, ՈՒՍՈՒՑԻˊՉ․․․

Հոկտեմբերի 5-ին աշխարհի մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, նշվում է Ուսուցչի տոնը......

Հիշատակի և խոնարհումի մեկ րոպե...
27.09.2021

Հիշատակի և խոնարհումի մեկ րոպե...

Լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին: Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11-ին, ինչպես ՀՀ և Արցախի Հանրապետության տարբեր հաստատությու...

Մաթեմատիկայի օլիմպիական պարապմունքներ
25.09.2021

Մաթեմատիկայի օլիմպիական պարապմունքներ

Հարգելի՛ քվանտական, տեղեկացնում ենք, որ 10-րդ, 11-րդ, 12-րդ և ՄԲ դասարանների մաթեմատիկայի օլիմպիական պարապմունքների առա...

ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԲՆԱՇԽԱՐՀԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՆ...
21.09.2021

ԳԵՂԵՑԻԿ ԱՎԱՆԴՈՒՅԹԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է․ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՆՇՈՒՄ ԵՆՔ ՀԱՅՐԵՆՅԱՑ ԲՆԱՇԽԱՐՀԻ ԲԱՐՁՈՒՆՔՆԵՐԻՆ...

«Քվանտ» վարժարանում ձևավորված գեղեցիկ ավանդույթներից մեկն էլ Անկախության օրը յուրահատուկ ձևով նշելն է։ Այս տարի ևս բացառ...

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՍԻՐՈՎ ԵՆ ՆՇՈՒՄ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ․․․
20.09.2021

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ ՍԻՐՈՎ ԵՆ ՆՇՈՒՄ ՀՀ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ․․․

«Քվանտ» վարժարանում մեկնարկեց ՀՀ Անկախության տոնին նվիրված միջոցառումների շարքը......

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ  ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
08.09.2021

«ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆԻ ՏՆՕՐԵՆՈՒԹՅԱՆ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ 2021-2022 ՈՒՍՏԱՐՎԱ ՄԵԿՆԱՐԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

«Քվանտ» վարժարանի բակը կրկին բազմամարդ էր․ առիթը տարեսկզբի տոնական միջոցառումն էր, որին ներկա էին վարժարանի տնօրենությու...

«Քվանտ» վարժարանը  սիրով ընդունեց առաջինդասարանցիներին․․․
08.09.2021

«Քվանտ» վարժարանը սիրով ընդունեց առաջինդասարանցիներին․․․

2021թ. սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր դպրոցներում, այդ թվում՝ «Քվանտ» վարժարանում տոնական տրամադրություն է թևածում...

ՄԱՀԱԶԴ
03.09.2021

ՄԱՀԱԶԴ

Խոր ցավով և մեծ ափսոսանքով տեղեկացնում ենք, որ 63 տարեկան հասակում կյանքից անժամանակ հեռացավ «Քվանտ» վարժարանի ռուսաց լե...

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ ․․․
07.08.2021

ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԻ ՇՔԵՐԹԸ ․․․

Հաղթող քվանտականը երբեք չի բավարարվում արձանագրած հաջողություններով, մշտապես նվաճում է նորանոր բարձունքներ․․․...

« 1 … 33 34 35 … 46 »

«Քվանտ» վարժարանը սիրով ընդունեց առաջինդասարանցիներին․․․

08.09.2021
«Քվանտ» վարժարանը  սիրով ընդունեց առաջինդասարանցիներին․․․
2021թ. սեպտեմբերի 1-ին հանրապետության բոլոր դպրոցներում, այդ թվում՝ «Քվանտ» վարժարանում տոնական տրամադրություն է թևածում․ երկրով մեկ ոչ միայն հանդիսավորությամբ նշում են նոր՝ 2021-2022 ուստարվա սկիզբը, այլև մեծարանքով տոնում են Գիտելիքի օրը: «Քվանտ» արժարանի տնօրենությունը սիրով և սրտանց շնորհավորում է բոլորին՝ սեպտեմբերյան կրկնակի տոնի առթիվ և մաղթում կրթական ու աշխատանքային մեծ հաջողություններ: 1-ին զանգ, 1-ին պայուսակ, 1-ին ուսուցիչ, հույզեր և սպասումներ․․․ Այս տարի վարժարան ընդունված 70 առաջինդասարանցիների համար այսօր առաջին անգամ հնչեց դպրոցական 1-ին զանգը, և քվանտականի պատասխանատու և պարտավորեցնող կոչումն ընտրած փոքրիկներին սիրով դիմավորեցին նրանց հետ իրենց առաջին հանդիպմանը սրտատրոփ սպասող դասվարները։ ՀՀ օրհներգով, եռագույնը ծածանելով, գույնզգույն փուչիկներով, երգ ու պարով, շնորհավորանքներով, գրկախառնություններով և ձեզ ուղղված ջերմ ելույթներով նրանք մուտք գործեցին իրենց կյանքի նոր շրջափուլը՝ ուսումնառության փուլը։ Վարժարանի տնօրենության ներկայացուցիչ Ա․ Սիմոնյանը իր խոսոքում հավաստիացրեց, որ «Քվանտ» վարժարանի տնօրենությունը և բոլոր-բոլոր ուսուցիչները կանեն առավելագույնը, որպեսզի ուսումնառության առաջին տարիները փոքրիկ քվանտականների համար դառնան երջանիկ մանկության ցանկալի շարունակություն, երբ ամուր հիմք կդրվի գիտելիքների հզոր պաշար ամբարելու գործին, ինչին հաջորդող ավելի հասուն տարիներին կավելանան նաև հայրենասիրության, ընկերասիրության, բարության և գթասրտության դասերը։ Ուզում ենք հավատալ, որ վարժարանի աշակերտական համայնքին նոր անդամագրված առաջինդասարանցիները սիրով կճամփորդեն իրական արժեքների, իրական գիտելիքների և որակյալ կրթության աշխարհով, ինչը նրանց համար խոստանում է ապահովել «Քվանտ» վարժարանը, անսահման կսիրեն «Քվանտ» վարժարանը՝ որպես ձեր երկրորդ տուն, կգնահատեն իրենց ուսուցիչներին՝ որպես իրենց հոգևոր ծնողներ, սիրով կգան դպրոց, նույնքան սիրով էլ կսովորեն՝ կուտակելով գիտելիքների մեծ պաշար, ձեռք բերելով մարդկային բարձր որակներ, որոնք հետագայում կօգնեն ձեզ դառնալ բարձրակարգ և պահանջված մասնագետ, իսկ ամենակարևորը՝ լավ մարդ ու քաղաքացի։
footer_logo
Մեր մասին
Ընդունելություն
Դասացուցակ
Հեռավար դպրոց

Կապ մեզ հետ

youtube instagram facebook
phone +374 10 42-22-17 phone +374 91 23-29-51 facebook info@quantum.am locationԵրևան, Բագրատունյաց 23/2
ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

© 2026 Քվանտ վարժարան