Նորություններ

Նորություններ

Հիշատակի և խոնարհումի մեկ րոպե...

27.09.2021

Լրացավ 44-օրյա պատերազմի մեկ տարին:
Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 11-ին, ինչպես ՀՀ և Արցախի Հանրապետության տարբեր հաստատություններում, այնպես էլ «Քվանտ» վարժարանում մեկ րոպե լռություն է հայտարարվել՝ ի հիշատակ մեկ տարի առաջ Ադրբեջանի կողմից սանձազերծված 44-օրյա պատերազմի զոհերի: Հնչեց լռության րոպեի սկիզբը ազդարարող զանգը, և վարժարանի բոլոր դասարաններում սովորող աշակերտները ոտքի կանգնեցին ու իրենց լռությամբ հաստատեցին իրենց խոնարհումը զոհվածների հիշատակին:
Ամիսներ առաջ վարժարանում բացվել էր զոհված շրջանավարտների անկյուն: Լռության րոպեն հենց այդ հուշատախտակի մոտ էր համախմբել վարժարանի տնօրենությանը, ուսուցչական կազմին՝ տնօրեն Ռ. Վարդանյանի գլխավորությամբ:
Վարժարանի փայլուն շրջանավարտներ Ռուստամ Գալստյանը, Սեդրակ Սեդրակյանը, Դավիթ Պողոսյանը 44-օրյա պատերազմի ընթացքում աչքի ընկան իրենց անձնուրաց պայքարով: Այդ հերոս քվանտականները ոչ թե ամեն քայլափոխի գոռացին հայրենասիրության մասին, այլ անկախ հայրենիքի վաղվա օրը տեսնելու հույսով զոհասեղանին դրեցին ամենաթանկը՝ իրենց  կյանքը:
Հավերժ փառք ու խոնարհում նրանց և բոլոր զոհերի սուրբ հիշատակին...