Նորություններ

ՀԱՅՏՆԻ ԵՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻ ԱՆՈՒՆՆԵՐԸ․․․

30.12.2021

Անցնող տարվա ավարտը «Քվանտ» վարժարանում նշանավորվեց մի հաճելի արարողությամբ․ ամփոփվեցին «Քվանտ» վարժարանի ամենամյա մրցանակաբաշխության արդյունքները։ Վարժարանի դահլիճում աշխույժ եռուզեռ է․ հավաքված աշակերտները, ուսուցիչները, ծնողները անհամբեր սպասում են արդյունքների հրապարակմանը։
Հնչում է վարժարանի հիմնը։ Քվանտականները հոտնկայս լսում են այն, ապա միջոցառման վարող, վարժարանի աշխարհագրության ամբիոնի վարիչ Ս․ Սուվարյանի առաջարկով մեկ րոպե լռությամբ հարգում 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված քվանտականների պայծառ հիշատակը։
Ամփոփվում են մի քանի մրցույթներ։ Նախ՝ մեծարվում, մեծ գնահատանքի ու արժեքավոր նվերների են արժանանում ուստարվա առաջին կիսամյակում միջազգային օլիմպիական հաղթարշավում իրենց փայլուն դրսևորած մի խումբ քվանտականներ։
Ամառային հանձնարարությունների համար հայտարարված մրցույթի հաղթողներին հանձնվում են իրենց դիպլոմները։ Ա․Օսկանյանի անվան հուշամրցույթի հաղթող աշակերտները ևս ստանում են իրենց դիպլոմները։ Մրցանակի են արժանանում նաև «Բրեյն-ռինգ» ինտելեկտուալ խաղի հաղթողները՝ 10-2 դասարանի սովորողները, խաղաշրջանի լավագույն խաղացող Նարեկ Գրիգորյանը (9-4 դասարան)։
Ջերմորեն շնորհավորում ենք բոլոր հաղթողներին։

Բազմազբաղ քվանտականներին միջոցառման ողջ ընթացքին ուղիղ միացմամբ հետևելու հնարավորություն էր տրված վարժարանի յութուբյան ալիքում՝
Տարվա ամփոփում և պարգևատրում - YouTube :