ՕԼԻՄՊԻԱԿԱՆ ԱՄԱՌՎԱ ՀԱՂԹԱԿԱՆ ԼՈՒՐԸ․․․
12.09.2022
Օլիմպիական քվանտականները ոչ մի րոպե հանգիստ չունեն․ նրանք երբեք չեն բավարարվում ունեցած նվաճումներով, մեծագույն եռանդով ու ջանասիրությամբ աշխատում են՝ հարազատ կրթօջախին, բարեկամներին պարգևելով նոր հաղթանակների բերկրալից հերթական պահերը։
Օրերս ամփոփվեցին ինֆորմատիկայի՝ Ինդոնեզիայում կայացած 34-րդ միջազգային օլիմպիադայի արդյունքները․ 90 երկրի 353 աշակերտների մեջ էին նաև 3 քվանտականներ՝ Արայի Խալաթյանը, Համլետ Պետրոսյանը և Գագիկ Գևորգյանը։ Առաջին երկուսը արժանացան բրոնզե մեդալների, իսկ Գագիկը, որ դեռ նոր է սկսում օլիմպիական կենսագրությունը, լուրջ փորձ ձեռք բերեց՝ հող նախապատրաստելով իր հետագա հաղթանակների համար։
Այս տարի օլիմպիադան անցկացվեց հիբրիդային եղանակով, հայ պատանիները մասնակցեցին անցանց (օֆլայն) ձևաչափով։
Ջերմորեն շնորհավորում ենք քվանտական օլիմպիականներին և մաղթում նորանոր հաղթանակներ․․․