ՔՎԱՆՏԱԿԱՆԻ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՀՆԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆՆ Է...
18.10.2022
«Շենգավիթ» հնավայրը գտնվում է Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում՝ Երևանյան լճի արևելյան հրվանդանին, և իր պատմագիտական արժեքով մշտապես գրավել է ոչ միայն պատմաբանների, այլև դպրոցականների ուշադրությունը։
Ներկայումս հնավայրը ներկայանում է իրար միացած կլոր կամ քառանկյուն հիմք ունեցող կացարաններով, թեք ու նեղ փողոցներով:
«Քվանտ» վարժարանի աշակերտների ուշադրությունից չի վրիպել պատմական այս հնավայրը։
Հոկտեմբերի 4-ին վարժարանի 10-3 դասարանի աշակերտները պատմության ուսուցչուհի Ն. Զոհրաբյանի հետ այցելեցին Շենգավիթ հնագիտական թանգարան և այնտեղ անցկացրին էքսկուրսիոն դաս:
Աշակերտները մեծապես հետաքրքրված էին հնավայրով, որի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին: