Նորություններ

ՓՈՔՐԻԿ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԸ ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆՈՒՄ ԵՆ․․․

21.10.2022

Յուրաքանչյուր հայի սրբազան պարտքն է լինել հայկական ձեռագրերի ամենամեծ պահոցում՝ Մատենադարանում...
      «Քվանտ»  վարժարանի 5-3 դասարանի սովորողները դասղեկ Ս․ Մաթևոսյանի հետ ս. թ. հոկտեմբերի 15-ին այցելեցին հայկական ձեռագրերի ամենամեծ ու ընդգրկուն շարքն ամփոփող մի կառույց՝ Մատենադարան։
     Աշակերտները շրջեցին Մատենադարանի տարբեր սրահներում, ծանոթացան մեր պատմությանը և մշակույթին վերաբերող հնատիպ ձեռագրերին և գրքերին։ Նրանց հանգամանորեն ներկայացվեց տարբեր ձեռագրերի վերաբերյալ տեղեկատվություն, որը մեծագույն հետաքրքրությամբ լսում էին պատանի քվանտականները:
Խորին երախտագիտությամբ ու լույսով համակված՝ նրանք հեռացան Մատենադարանից՝ խոստանալով ժամանակ առ ժամանակ այցի գնալ հայոց մեծերին և մշակութային դարավոր արժեքներին: