ԷՍՏՈՆԻԱՅԻՑ ԺԱՄԱՆԱԾ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԽՈՒՄԲԸ «ՔՎԱՆՏ» ՎԱՐԺԱՐԱՆՈՒՄ Է․․․
26.10.2022
«Քվանտ» վարժարանի գործունեության անկյունաքարերից մեկը հիմնադրումից ի վեր միջազգային կրթական կառույցների հետ համագործակցությունն է։
Ս․ թ․ հոկտեմբերի 25-ին վարժարանը հյուրընկալել էր Էստոնիայի պետական դպրոցների՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստան ժամանած 10-13 ուսուցիչներից կազմված պատվիրակությանը։
Խմբի անդամները շրջեցին վարժարանում, ծանոթացան ուսումնական ծրագրերին, ֆիզիկայի, քիմիայի ու կենսաբանության լաբորատորիաներում ականատես եղան մի շարք հետաքրքիր փորձերի, որոնք ներկայացնում էին վարժարանի սովորողները։
Հյուրերը նշեցին, որ արդեն եղել են ՀՀ մի քանի դպրոցներում, սակայն մեծապես տպավորված են վարժարանի գործունեությամբ, արձանագրած հաջողություններով, նաև քվանտականների կերպարով, մասնավորապես սովորողների գիտական հմտություններով։
Այցի ավարտին թե՛ քվանտականները, թե՛ հյուրերը համատեղ գործակցության, փորձի փոխանակման ցանկություն հայտնեցին՝ արձանագրելով, որ կրթության առաջընթաց կարելի է ապահովել՝ երկու կողմերի կրթական լավագույն փորձին հաղորդակից դառնալով։