Նորություններ

Նորություններ

ՏԵՍԱԿԱՆ ՈՒ ԳՈՐԾՆԱԿԱՆ ԳԻՏԵԼԻՔԻ ՅՈՒՐՕՐԻՆԱԿ ՀԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆ

26.10.2022

Երևան քաղաքի հարավարևմտյան հատվածում գտնվող «Շենգավիթ» հնավայրը իր պատմագիտական արժեքով մշտապես եղել է ոչ միայն պատմաբանների, այլև դպրոցականների ուշադրության կենտրոնում։
«Քվանտ» վարժարանի աշակերտների ուշադրությունից ևս չի վրիպել պատմական այս հնավայրը։ Այս ուստարվա սկզբին վարժարանի տարբեր տարիքային խմբերի մի շարք սովորողներ այցելել են «Շենգավիթ» հնավայր և այնտեղ անցկացրել էքսկուրսիոն դասեր։
Այսպես՝   հոկտեմբերի 11-ին 6-1 դասարանի աշակերտները դասղեկ Կ․ Ասատրյանի Սահակյանի և պատմության ուսուցչուհի Ա. Հարությունյանի հետ այցելեցին Շենգավիթ հնագիտական թանգարան, կատարեցին պեղումներ:
Հոկտեմբերի 20-ին 6-2 դասարանի աշակերտներն էին «Շենգավիթ» հնագիտական թանգարանի հյուրերը: «Հայոց պատմություն» առարկայի դասընթացի շրջանակում նրանք գործնական աշխատանք կատարեցին հնավայրում՝ իրենց պատկերացնելով բրոնզեդարյան ժամանակաշրջանում։ Փոքրիկ քվանտականները զբաղվեցին նաև կավագործությամբ, հնագույն շրջանի իրեր պատրաստեցին, պեղումներ կատարեցին։ Խմբի ղեկավարը վարժարանի պատմության ուսուցչուհի Հասմիկ Մանուչարյանն էր։
Բոլոր աշակերտներն էլ մեծապես հետաքրքրված էին հնավայրով, որի կառույցները վկայում են ինչպես շինարարական դարավոր ավանդույթների հարատևման, այնպես էլ շինարարության որոշակի առաջընթացի մասին: