ՔՎԱՆՏԱԿԱՆ ՊԱՏԱՆԻՆԵՐԸ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՏՔԵՐՈՎ․․․
04.12.2022
Քվանտականները մեծապես հետաքրքրված են մեր ժողովրդի պատմությամբ, պատմական տարբեր ժամանակաշրջանների առանձնահատկություններով։ Դրա վառ վկայություններից է այն, որ պարբերաբար էքսկուրսիաներ են կազմակերպվում պատմամշակութային տարբեր վայրերում, թանգարաններում։ Վերջերս վարժարանի 7-4 դասարանի սովորողները դասղեկ, նաև ֆիզիկայի ուսուցչուհի Լ․ Մանուկյանի ուղեկցությամբ եղան «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում։ Նրանք շրջեցին թանգարանի՝ մշտական ցուցադրության համար նախատեսված սրահներում, մեծ հետաքրքրությամբ Ուրարտուի պատմությանը, զարգացած տնտեսությանը, ճարտարապետությանն ու կերպարվեստին, ոռոգման և ամրաշինական համակարգերին, որմնանկարչությանը, խեցեգործությանը և այլ բնագավառներում պետության առաջընթացի մասին վկայող նյութեղեն ապացույցներին։ Տեսան նաև Էրեբունիի պեղումներից հայտնաբերված 23 սեպագիր արձանագրություններից 7-ը՝ ներառյալ Երևան քաղաքի ծննդյան վկայագիր համարվող սեպագիր քարը։
Ցուցասրահներից հետո պատանի քվանտականները եղան նաև Էրեբունի սարում, ծանոթացան նաև հնագիտական ժառանգության ամենանշանավոր հուշարձաններից մեկի` Էրեբունի բերդաքաղաքի մնացորդները։
Այս էքսկուրսիան էլ ավելի ամրապնդեց վարժարանում հայոց պատմության դասերի ժամանակ սովորած նյութը։ Ուզում ենք հավատալ, որ նմանատիպ միջոցառումները մեծապես կարևոր են սովորողների ուսումնադաստիարակչական գործընթացում։