Նորություններ

Ծնունդդ շնորհավոր, Մե’ծն Զորավար…

07.03.2023

Ծնունդդ շնորհավոր, Մե’ծն Զորավար…
<<Ամեն օր ձեր գլուխը բարձին դնելուց ու քնելուց առաջ հիշեք, թե այդ օրը ի՛նչ եք արել ձեր ազգին համար>>:
Անդրանիկ Օզանյան
  Այսօր՝ փետրվարի 25-ին, «Քվանտ» վարժարանի  աշակերտական խորհուրդը կազմակերպեց այց Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու ոչ միայն 44 -օրյա պատերազմում զոհված մեր հերոս քվանտականներին, այլ նաև բոլոր նահատակ հայորդիներին։
Դուք բռնեցիք հավերժի ճամփան, բայց մնացիք անմահ մեր սրտերում։
Հավերժ փա’ռք ձեզ…