Նորություններ

ՈԳԵՇՆՉՎՈՒՄ ԵՆՔ ՄԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՀԵՐՈՍԱԿԱՆ ԷՋԵՐՈՎ․․․

14.05.2023

            Հայ ժողովրդի պատմության կարևորագույն դրվագներին քաջածանոթ լինելը յուրաքանչյուր հայի սրբազան պարտքը պիտի լինի։ «Քվանտ» վարժարանում գիտակցում են այդ պարզ ճշմարտությունը։ Դրան նվիրված տարբեր միջոցառումներ են կազմակերպվում։
Օրերս տեղի ունեցավ Արցախյան ազատամարտի վառ ներկայացուցիչ, ՀՀ Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանին նվիրված գեղեցիկ միջոցառում, որն իրենց ներկայությամբ պատվել էին ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանն ու հերոսի դուստր Ասպրամ Կրպեյանը։
                  Քվանտական պատանիները մեծ պատասխանատվությամբ ներկայացրին 20-րդ դարավերջի հայոց պատմության հերոսական էջերը կերտած հերոսներից մեկի՝ Թաթուլ Կրպեյանի կյանքի դրվագներով հուզիչ մի բեմադրություն։ Հայրենասիրական կատարումներով տպավորեցին հանդիսատեսին։
              Բանախոսությամբ հանդես եկավ նաև պատմաբան հյուրը՝ հատկապես մեր ժամանակների համար մեծապես կարևորելով հերոսի կերպարին, նրա դավանած գաղափարներին քաջածանոթ լինելը, այդ գաղափարներով ու ոգով առաջնորդվելը։
Ուզում ենք հավատալ, որ հայոց անընկճելի քաջի՝ Թաթուլի՝ հզոր ու անպարտելի հայրենիք ունենալու պատգամը յուրաքանչյուր հայի, այդ թվում՝ նրա Ասպրամ դստրիկի ու քվանտականների պատանիների սրբազան պարտքը կլինի։