Նորություններ

ԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՕԼԻՄՊԻԱԴԱՆ ՔՎԱՆՏԱԿԱՆՆԵՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՆՇԱՆԱՎՈՐՎԵՑ ԵՎՍ ՄԵԿ ՓԱՌԱՀԵՂ ՀԱՂԹԱՆԱԿՈՎ․․

22.05.2023

       Օրերս ամփոփվեցին ամերիկահայ ճարտարագետների և գիտնականների ընկերակցության (AESA-ի)՝ 2023 թվականի ապրիլի 15-16-ին կայացած ամենամյա գիտական օլիմպիադայի արդյունքները, պարգևատրվեցին հաղթողները։ Կարևոր է նշել, որ օլիմպիադային մասնակցել են ինչպես ԱՄՆ, այնպես էլ ՀՀ դպրոցականները։
      Ներկայացված տարբեր անվանակարգերի հաղթողները արժանանում են դիպլոմների և պարգևների։ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի սովորող Խոսրով Ցականյանը և 11-րդ դասարանի սովորող Կամունի Աբրահամյանը ընտիր արդյունք են արձանագրում՝ փառահեղ մի հաղթանակով ավելացնելով հարազատ կրթօջախի պատմությունը։ Կենսաբանության բնագավառում պատանիները առաջին կարգի մրցանակի են արժանանում․ նրանց կատարած հետազոտական աշխատանքը՝ «Էվոլյուցիոն ալտրուիզմ․ Մոնթե Կարլոյի սիմուլյացիայի մեթոդով մոդելավորում» թեմայով, բարձր գնահատականի է արժանանում միջազգային մրցատյանի կողմից:
     Հաղթողների համար նախատեսված են դրամական պարգևներ: Հիշեցնենք, որ նույն օլիմպիադայում քիմիայից 3-րդ կարգի մրցանակի էր արժանացել մեկ այլ քվանտական՝ Վլադիմիր Ղազարյանը։
        Ջերմորեն շնորհավորում ենք թե՛ մրցանակակիր քվանտականին, թե՛ նրա գիտական ղեկավարին և մաղթում նորանոր հաղթանակներ։