Նորություններ

Նորություններ

ԳԵՂԵՑԻԿ ՄԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԵԿՆԱՐԿ ԷԼ ՏՐՎԵՑ

12.07.2023

       ՀՀ ԿԳՄՍ նախարարարության սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագրի շրջանակում Սփյուռքի տարբեր համայնքներից Հայաստան ժամանած ուսուցիչներ ու կրթական հաստատությունների տնօրեններ օրերս հյուրընկալվել էին «Քվանտ» վարժարանում:
     Տնօրենության ներկայացուցիչները խոսեցին վարժարանի փորձի, կրթության ասպարեզում արձանագրած հաջողությունների, տարբեր խնդիրների լուծման ընթացքում առաջ եկող խնդիրների և դրանց լուծման ուղիների, կրթական գործընթացը հնարավորինս արդյունավետ կազմակերպելու մասին: Կարճ ժամանակ անց հանդիպումը վերածվեց արդյունավետ քննարկման, որի ընթացքում հյուրերը տվեցին իրենց հետաքրքրող հարցերը, ստացան սպառիչ պատասխաններ: Հետաքրքրվեցին նաև, թե ինչպես կարող են օգտվել վարժարանի հնարավորություններից, մասնավորապես ծանոթանալ հայոց լեզվին, հայագիտությանը վերաբերող ձեռնարկներին, ուսումնական նյութերին, մասնակցել վարժարանի հեռավար դպրոցի դասերին:
      Հանդիպում-քննարկումը չափազանց արդյունավետ ու կարևոր էր թե՛ օտար ափերում հայտնված հայրենակիցներին օգնելու պատրաստակամ քվանտականների, թե՛ Սփյուռքի հայկական ամենօրյա և մեկօրյա դպրոցների ուսուցիչների ու տնօրենների համար: Դրվեց մի գեղեցիկ համագործակցության հիմք, որի արդյունքները վստահաբար երկար չեն սպասեցնի:
     Ի դեպ, վարժարանի պատմության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Միքայել Մալխասյանը ՀՀ ԿԳՄՍ վերը նշված վերապատրաստման շրջանակում ծրագրի խորհրդատու ուսուցիչ է և վերապատրաստող: